Ջերմուկում ավարտվեց շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարը:
Եզրափակիչ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով 43-րդ քայլում ոչ-ոքի արեց Աննա Մուզիչուկի հետ: Էլինան ընդհանուր առմամբ վաստակեց 4,5 միավոր՝ նույնքան, որքան Օլգա Գիրյան եւ Վիկտորիա Չմիլիտեն եւ լրացուցիչ գործակիցներով հանգրվանեց 11-րդ հորիզոնականում: Իսկ «Grand Prix»-ի մինձնյա հաղթող դարձավ հնդիկ գրոսմայստեր Համփի Կոներուն՝ 8,0 միավորով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ