Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է իշխող «էլիտա» կոչվածը լինի իսկապես էլիտա

Հունիս 29,2013 10:50

Որեւէ հզոր պետություն, որն ունի նյութական մեծ ռեսուրսներ եւ կարողանում է դրանք վերածել նաեւ ռազմական պոտենցիալի, կամ ունի նավթ եւ գազ, միգուցե կարող է իրեն թույլ տալ ներքին անարդարության պայմաններում, այնուամենայնիվ, ինչ-որ կշիռ ունենալ արտաքին հարցերում, գրում է 1in.am-ը:

Նման օրինակներ կան, եւ դրանք մի քանիսն են: Սակայն Հայաստանը չի կարող լինել այդպիսին, որովհետեւ Հայաստանը էներգակիրներով հարուստ չէ ու նաեւ չունի միջուկային զենք: Հայաստանի զենքը կարող է լինել միայն ներքին արդարությունը, օրինականությունը, սեփական պետության հանդեպ հասարակության լիակատար վստահությունը: Բայց դրա համար պետք է իշխող «էլիտա» կոչվածը լինի իսկապես էլիտա եւ ունենա իսկապես էլիտային հատուկ վարք, որը չի մսխի պետական ու հանրային ամեն բան՝ հանուն իր անձնական ունեցվածքի, որը կլինի օրինապահության եւ իրավականության առաջնային օրինակ, որը կլինի մարդասիրական արժեքները, մարդկային արժանիքները խրախուսող եւ իր անձնական օրինակով ու կենսագրությամբ ցույց կտա, որ Հայաստանում հաջողության գրավական են միայն դրանք, ոչ թե զոռբայությունը, մարդ ծեծելու կամ առավել եւս՝ սպանելու կարողությունը, հասարակության գրպանը մտնելու ցինիզմը եւ վերջում այդ ամենը դերասանական երեսպաշտությամբ քննադատելու կարողությունը:

Միակ բանը, որ նման իշխանությունը կարող է անել, հեռանալն է՝ պարզ գործողություն, որը շատ մտավոր ջանքեր չի պահանջի:

 

Առավել մանրամասն` այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen Sarkissian says:

    Մի երկու բառ “էլիտա” արտահայտության վերաբերյալ: Լատիներեն – electus -լավագույն, ընտրյալ: Ես կարծում եմ, որ այս բառը պետք է իրեն ժողովրդավարական համարող պետության բառապաշարից բացառվի: Եթե ՀՀ-ում կա “էլիտա”, հետևաբար կա նաև “ոչ էլիտա”: Արդյոք Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը իրավունք ունեն էլիտա կոչվելու? Միգուցե Լիսկան? կամ “օրենքով գողը”? Կամ էլ Սաշիկը? Ինչպես տատս կասեր´ձյուն գա էն պետության ու ազգի գլխին, որի էլիտան´ասել է թե, լավագույնն ու ընտրյալը սրանք են: Մյուս կողմից`ոչ մի զարգացած ժամանակակից ժողովրդավարության բառապաշարում այս բառը չեն օգտագործում: Ժողովրդավար պետության մեջ եթե հանցագործություն գործեցիր կամ օրենքը խախտեցիր, դու անպայման կպատժվես, թեկուզ “կրկնակի ու եռակի” էլիտա լինես: Սա ես պնդում եմ 20 տարի ամենաժողովրդավար և զարգացած պետություններից մեկում´Դանիայում ապրելուց հետո: Կարող եմ տասնյակ օրինակներ բերել, և ոչ միայն Դանիայի մասին: Եթե, օրինակ, Դանիայի վարչապետ Հելլե Թորնինգ Շմիդթ-ի մասին անգամ միայն խոսք բացվեր, թե նա հնարավոր է բանկային հաշիվ ունենալ օֆշորային դրամատնում, նա նույն օրը հրաժարական կտար, իր կուսակցության անունի վրա անգամ բիծ չդնելու համար: Ես կարծում եմ, որ հայ ԶԼՄ-երը չպետք է օգտագործեն “էլիտա” բառը, որպեսզի մեր ազգի մենթալիտետից վերացվի այն գաղափարը, թե ազգի մեջ կա անհավասարություն, կան ինչ որ ընտրյալներ, որոնց համար չկա գործող օրենք, և կան “ընտրյալներ”, որոնք իրավունք ունեն անօրինականություն գործել և չպատժվել:
    Հ.Գ. Կամ էլ վերոհիշյալ “պարոնների” դեպքում միայն օգտագործել “էլիտար” մարդասպան, “էլիտար” գող, “էլիտար” թալանչի և այլն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930