«Անդրադառնալով Վահե Ավետյանի դատական գործընթացին, պետք է ասեմ, որ այն, ինչ տեղի է ունենում այդ ատյաններում, հավասարազոր է ոտքի տակ գցելով` ինչ-որ արժեքների սպանությանը: Այսինքն, մեկ տարի շարունակ են սպանում Վահե Ավետյանին եւ դրանով ցույց տալիս, որ Հայաստանում մարդու կարեւորագույն իրավունքը` մարդու իրավունքը, պաշտպանված չէ»,-այսօր այս մասին Ազատության հրապարակում տեղի ունեցող հերթական երկշաբաթյա քննարկման ընթացքում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա` սա հստակ ձեւավորված քաղաքականություն է, որը բավականին «հմուտ» կերպով կատարվում է եւ նույնքան «հմտությամբ» էլ իրականացվում է արտագաղթը. «Որեւէ մեկի մտքով թող չանցնի, որ սա պատահական է լինում, կամ ահա, չկարողացան, չդիմացան եւ սեփական երկիրը լքեցին: Բացարձակապես, սա քաղաքականություն է, որ Հայաստանում մնան միայն նրանք, ովքեր հազիվ են գտնում իրենց կտոր հացը: Եվ վերջապես չեն ուզում լքել իրենց հայրենիքը»:
Հիշեցնենք, որ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավռությունը տեղի կունենա վաղը 19:00-ին, նախկին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց՝ Ավան վարչական շրջանում։
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ