Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հերթական երկշաբաթյա քննարկման ընթացքում, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նախ հորդորեց բոլորին մեկ րոպե լռությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը, այնուհետեւ` անդրադառնալով երկրում տիրող անպատժելիությանն, ասաց. «Ես նախեւառաջ ուզում եմ ցավակցել ոչ միայն ընտանիքին: Նրանց ցավը երեւի թե հնարավոր չէ պատկերացնել եւ չափել: Ես մեզ եմ ուզում ցավակցել: Այն բանին, որ մեզ վարժեցնում են, որ կարող է այդպիսի դեպք լինել եւ մեկ տարի շարունակ դատական գործընթացը ընթանա, ինչը ամոթ է անվանել արդարադատություն: Քանի որ, դատական գործընթացը վերածվեց ուղղակի խեղկատակի, ես համոզված եմ, որ Գորիսում տեղի ունեցածը, եւս մի երիտասարդ կյանք, եւս ծանր մարմնական վնասվածք` հայկական բանակի սպայի, տեղի չէր ունենա, եթե նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին չտային շքանշան, ինչի՞ համար»,- բորբոքված ասաց Ալավերդյանը:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ