Ինչպես քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը, Երեւանի ժամանակով ժամը 18-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելլի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ) եւ Ժակ Ֆորի (Ֆրանսիա) հետ:
Միաժամանակ ադրբեջանական գործակալություններն այսօր հայտնում էին, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը պլանավորված է հուլիսի երկրորդ կեսին: