Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ի համար սեփական անվտանգության հարցն ավելի կարեւոր է, քան Հայաստանին եւ Ադրբեջանին օգնելը

Հունիս 28,2013 20:20

Stratfor քաղաքագիտական-հետազոտական կենտրոնի վերջին հետազոտության համաձայն, Ռուսաստանը Կովկասում ամրացնում է դիրքերը։ Հմտորեն շահագործելով Հայաստանի եւ Ադրբեջանի լարվածության հանգամանքը` ռուսները զենք են տրամադրում թե’ մեկ եւ թե’ մյուս կողմին, հայտնում է azatutyun.am-ը։

Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հունիսի 24-ին Երեւանում ասել է, որ Մոսկվան հիմնովին վերազինելու է Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմակայանը։ Իսկ մեկ շաբաթ առաջ էլ Մոսկվան հայտնել է մեկ միլիարդ դոլարի զենք ու զինամթերք Ադրբեջանին փոխանցելու մասին։

Stratfor-ի փորձագետների համոզմամբ` կովկասյան երկու երկրների միջեւ ռազմական հաշվեկշռի վերականգնումը Ռուսաստանի առաջնահերթ նպատակը չէ։ Մոսկվան ցանկանում է անվտանգության հարցում երկու երկրների հետ առավել սերտ կապեր հաստատել` պայմանով, որ հարեւանների միջեւ կպահպանվի լարվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Գյումրիի ռազմակայանում կա 3-5 հազար ռուսաստանցի զինծառայող։ Ռուսաստանի եւ Հայաստանի պայմանագրի համաձայն` ռազմակայանը կգործի մինչեւ 2044 թվականը, եւ փոխադարձ համաձայնության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել։

Ռազմակայանը դիտվում է նաեւ որպես Հայաստանի պաշտպանությունը Ռուսաստանի ուժերով երաշխավորելու խորհրդանիշ։

Բաքուն պնդում է, որ հարկ եղած դեպքում կարող է ուժով հսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղը։ Ադրբեջանը նավթի վաճառքից ստացվող հսկայական եկամուտն ուղղում է բանակի հզորացմանը։

Ըստ Stratfor-ի, Ադրբեջանի ռազմական նպատակները զսպող միակ գործոնը Ռուսաստանն է։ Ռուսաստանը բարդ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։

Stratfor-ի փորձագետների համոզմամբ` Ադրբեջանը տարածաշրջանի առավել անկախ պետությունն է։ Ի տարբերություն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Հայաստանի եւ ՆԱՏՕ ձգտող Վրաստանի` Ադրբեջանը խուսափում է դաշինքներից եւ նախապատվությունը տալիս է ռազմական երկկողմ այնպիսի պայմանագրերին, ինչպիսիք ստորագրել է Իսրայելի, Թուրքիայի եւ այլ երկրների հետ։

Ռուսաստանը մինչ այդ էլ է զենք վաճառել Ադրբեջանին։ Ռուսաստանը հունիսի 18-ին է հայտարարել Ադրբեջան զենք եւ զինամթերք ուղարկելու մասին։ Հայաստանին մտահոգություն պատճառող այս մատակարարումն իրականացվում է 2011-12 թվականների պայմանագրերով։

Ռուսներն ուղարկում են հրասայլեր, հրետանային եւ հրթիռային համակարգեր։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մի պաշտոնյայի, Մոսկվան ավելի վաղ չէր սկսում մատակարարումը, քանի որ չէր ուզում խախտել կովկասյան տարածաշրջանի ռազմական հաշվեկշիռը։

Այդ պաշտոնյայի խոսքերով, ռուսները իրագործել են կնքված պայմանագրերը նաեւ ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի պնդումների արդյունքում, քանի որ համալիրի գոյության աղբյուրն արտահանումն է։

Stratfor-ի փորձագետների համոզմամբ, Ռուսաստանի համար սեփական անվտանգության հարցն ավելի է կարեւոր է, քան Հայաստանին եւ Ադրբեջանին օգնություն տրամադրելը։

 

Մանրամասները կարող եք կարդալ «Ազատություն» ռ/կ կայքում :

 

Արմեն Քոլոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930