Լրահոս
Օրվա լրահոսը

Յոթ արվեստագետներ մեկական գույնով պատկերել են Երազանքների Երևանը

Հունիս 28,2013 19:41

«Երևան բրենդ» նախագծի շրջանակում «Կերտում ենք Երևանը» խորագրով ստեղծագործական խորհրդանշական գործողություն է կազմակերպվել «Կասկադ» համալիրի վերին՝ «Երեք սուզորդների» հարթակում, որտեղից բացվում է Երևանի համայնապատկերը։ Ստեղծագործական գործողությանը մասնակցել են մայրաքաղաքի արվեստասեր հասարակայնությանը հայտնի արվեստագետներ Դավիթ Մինասյանը, Արման Դավթյանը (Նուռ), Մուշո Գարուկյանը, Մերի Մունը, Կարեն Միրզոյանը, Ռուբեն Մալայանը, Վահան Բալասանյանը։

Գործողությանը մասնակից յոթ արվեստագետներից յուրաքանչյուրը, մեկ գույն կիրառելով, պատկերել է միասնական ստեղծագործության թեման՝ Երազանքների Երևանը։

Կազմակերպիչների խոսքով՝ սա բրենդինգի լայն կիրառում ունեցող տեխնոլոգիա է, որի նպատակն է ստեղծագործող հասարակայնության ուշադրությունը հրավիրել քաղաքի բրենդի ստեղծման գործընթացին։

Նախագծի կազմակերպիչների համոզմամբ՝ այս գործողության արդյունքում ստեղծված խորհրդանշական պատկերը կարող է ունենալ տարբեր կիրառում, ինչպես, օրինակ,  ինքնատիպ դրսևորում քաղաքային միջավայրում։

Երևանի բրենդավորման նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի, INSTID միջազգային ընկերության հրավիրյալ փորձագետների, Մաևտիկա բրենդինգային գործակալության համատեղ աշխատանքի արդյունքում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930