Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կամավորներն այցելեցին Վանաձորի «Տարեցների տուն»

Հունիս 28,2013 18:59

Այսօր Վանաձորի տարեցների տունը մարդաշատ էր:

Տան բնակիչներին իրենց ուշադրությունն էին եկել փոխանցելու Լոռու մարզի Ախթալայի, Մարգահովիտի եւ Դսեղի «Համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբի» անդամները:

Նրանք երգեցին, պարեցին, բանաստեղծություններ ձոնեցին տարեցներին, ապա եւ իրենց պատրաստած ուտելիքներով հյուրասիրություն կազմակերպեցին:

Կամավորական ակցիան իրականացվում է «կամավորություն+Գործողություն= Փոփոխություն» ծրագրի շրջանակներում:

«Ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնւթյունների կենտրոն» ՀԿ-ն, Քաունթերփարթ ինթերնեշնլի Հայաստանյան ներկայացուցչության ԱՄՆ Միջազգային գործակալության աջակցությամբ: Լոռու մարզում կազմակերպիչը «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն է, որն աշխատում է այդ համայնքներում»,-Aravot.am –ի հետ զրույցում տեղեկացրեց ծրագրի ղեկավար Նելլի Մինասյանը:

Նա հավելում է, որ ծրագիրը նպատակ ունի հասարակության մեջ բարձրացնել կամավորության արժեքը, մշակույթը:

«Չնայած նրան, որ  կամավորությունը, կամավորական աշխատանքը Հայաստանում շատ ծեծված թեմա է, այնուամենայնիվ, այն կորցրել է իր արժեքը, մշակույթը, գաղափարախոսությունը: Այդ իսկ պատճառով փորձում ենք այս  ծրագրի միջոցով խրախուսել կամավորական մշակույթը, բարձրացնել նրա արժեքը` ընդգրկելով տարբեր հասակի, տարեր շերտերի մարդկանց»:

 

Անուշ  ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930