Լրահոս
Օրվա լրահոսը

Trend. Ադրբեջանից բողոքի նամակ ԵԽ-ին. դուր չի եկել Էդվարդ Նալբանդյանի ելույթը

Հունիս 28,2013 18:54

Էդվարդ Նալբանդյանի ելույթի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նամակ է ուղարկել Եվրոպայի խորհուրդ: Գրում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Նալբանդյանի հունիսի 24-ի ելույթը, որը կապված էր ԵԽ ամառային նստաշրջանի հետ, ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակությունը համարել է, որ խախտում է ԵԽ կանոնները՝ իբր թե Նալբանդյանի ասածները համապատասխանում են արտգործնախարարի ելույթին, փոխանակ լինեին ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահի ելույթին համապատասխան: Այս մասին լրագրողներին հայտնել է ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության նախագահ Սամադ Սեյիդովը՝ ավելացնելով, որ իրենք բողոքի նամակ են ուղարկել ԵԽ ղեկավարությանը:

«Նշվեց, որ Նալբանդյանը սխալ հարցեր է բարձրացնում, որոնք չեն արտացոլում իրականությունը եւ Ադրբեջանի հետ կապ չունեն», – այսօր ասել է Սեյիդովը, – «Ավելին, դրանք ճիշտ չեն: Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ նրա Եվրոպայի խորհրդում ունեցած ելույթը որպես Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ՝ անընդունելի է: Դրա համար ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հարցերով կոմիտեի  անդամները իրենց բողոքն են արտահայտել»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930