Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. «Ոչ թե Փակ շուկայի, այլ նախագահի հարցը պիտի լուծենք» (Տեսանյութեր)

Հունիս 28,2013 18:43

Այսօր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում քննարկվում էր Փակ շուկայի խնդիրը: Ներկաները` Երեւանի քաղաքապետարանից, քաղաքաշինության նախարարությունից ու մի շարք ճարտարապետներ փորձում էին հասկանալ, թե ով է մեղավոր ապօրինի շինարարության կամ առհասարակ շինթույլտվության համար:

Քաղաքաշինության նախարարութան ներկայացուցիչ Գագիկ Սարգսյանի ներկայացմամբ` ստուգումների ընթացքում պարզել են, որ ինքնակամ աշխատանքներ են տարվել, ինչն էլ տեղեկացրել են շինթույլտվություն տվող մարմնին` Երեւանի քաղաքապետարանին: Սրանից ավելին նախարարությունն իրավունք չուներ անելու: Իսկ շինթույլտվությունը վերաբերել է հիմքերի եւ կամարների ամրացմանը 0-ից ցածր մակարդակի աշխատանքերի համար:

Քաղաքապետարանի ներկայացուցիչն էլ նշեց, որ հուշարձանի սեփականատերը 2 անգամ վարչական պատասխանատվության է ենթարկվել, բայց երբ սկսվել են Փակ շուկայում աշխատանքները, ստորգետնյա ջրերի պատճառով շենքի վիճակը վատթարացել է, ուստի շինթույլտվություն է տրվել վերգետնյա ամրացման ժամանակավոր աշխատանքների համար: Իսկ շինարարական այլ գործողությունների համար թույլտվությունն ընդամենը վերաբերում է 0-ից ներքեւ մակարդակին: «Այսօր քաղաքապետարանը թույլ է տվել 0-ից ներքեւ գործողություն ծավալելու` ներքեւի հարկում ունենալ պահեստային տարածք եւ ավոտկայանատեղի: Դրանից հետո մեզ առայժմ ոչ մի հայտ ներկայացված չէ` 0-ից վերեւ աշխատանք անելու համար»,-ասաց Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ, ճարտարապետ Սուրեն Մելիք- Քարամյանը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքերով էլ, այն որ պատճառաբանվում է լիազոր մարմնի կողմից, իբր թե սեփականատերը ինքնակամ աշխատաքներ է սկսել փլուզման վտանգը բացառելու համար, անհեթեթ է. «Անցյալ տարվա հունվարի 7-ից ծանր տեխնիկան առանց շինթույլտվության մտել է այդ շենքը,  բնականաբար, որ եթե ծանր տեխնիկան մտնի, արդեն շենքը կսկսեսի դեֆորմացվել: Այսօր շուկայի տնօրենն ասում է` վերականգնողական աշխատանքեր են անում, դա այդպես չէ: Ոչնչացնել հուշարձանը դա ռեստավրացիա չէ, ռեստավրացիայի հոտ չի գալիս: Հուշարձանի կեսից ավելին արդեն հարկերի է վերածված եւ արդեն կոմունիկացիաներն են անցկացված»:

Խնդրի հիմնական մեղավորը ներկաներից շատերը համարում են մշակույթի նախարարությանն ու Երեւանի քաղաքապետին, քանի որ նախարարությունն իր համաձայնությունն է տվել իսկ քաղաքապետարանն էլ «աչք է փակում» ապօրինությունների վրա: Մկրտիչ Մինասյանի խոսքերով` մի քանի անգամ տուգանելով սեփականատեր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին խնդիրը չի լուծվի: Ճարտարապետը նաեւ ասաց, եթե նման ապօրինություններ են կատարվում պատմամշակութային հուշարձանի հետ, ապա մշակույթի նախարարությունը կարող է հուշարձանների ցանկից հանել Փակ շուկան, քանի որ այս տեմպերով շարունակվելու դեպքում այն այլեւս հուշարձան չի լինի` մշակույթի նախարարության անփութության եւ մեղավորության պատճառով:

Պարոն Մինասյանի խոսքերով`«Մաշտոցի պողոտայում կապույտ մզկիթն է, որը ողորմելի վճակում էր, պարսիկներն եկան ու վերականգնեցին, բարեկարգ, գեղեցիկ միջավայր ստեղծեցին, իսկ դիմացը` մեր հուշարձանը, մեր աչքի առաջ քանդեցին, չենք կարողանում պարզել` թե ո՞նց ստացվեց, ո՞վ էր մեղավոր: Դատախազությունը պատասխանում է`շինաշխատանքներում  հանացակազմ չկա, բան չենք կարող անել»:

Նախախորհրդարանի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ էր ներկա քննարկմանը: Պարոն Խզմալյանի խոսքերով`բոլորն ասում են վեճ չկա մեր մեջ եւ ավելի զուսպ են արտահայտվում, բայց բոլորը հասկանում են, որ սա հանցագործություն է քաղաքի եւ ազգային արժեհամակարգի դեմ. «Հայաստանի կառավարությունը մեր հարկերի հաշվին գոյութուն ունի, նրանք մեր վարձու աշխատողներն են, այլ ոչ թե օլիգարխի, սկսած երկրի նախագահից մինչեւ մարդու իրավունքների պաշտպանից, չեք կատարում այն աշխատանքը, որի համար վարձել ենք»:

Տիգրան Խզմալյանը վսհահեցրեց, որ  քաղաքացիական դատարան են ստեղծելու եւ, այսպես ասած` վերից վար, բոլոր օրինախախտներին դատելու են եւ ինչպես որ Մաշտոցի պուրակի համար են պայքարել՝ նույնկերպ էլ Փակ շուկայի համար են պայքարելու.

«Ոչ միայն Փակ շուկայի հարցով, դատելու ենք բոլոր նրանց, ովքեր այս տասնամյակների ընթացքում օրենք են խախտել: Փակ շուկայի սեփականտերն իզուր է փող վատնում, հօդս է ցնդելու, վերադարձնելու ենք Փակ շուկան: Մենք ոչ թե Փակ շուկայի, այլ նախագահի հարցը պետք է լուծենք»:

Նշենք, որ քննարկմանը հրավիրվել էին նաեւ Փակ շուկա ՍՊԸ-ի ներկայացուցիչն ու մշակույթի նախարարությունից, վերջինս հանդիսանում է հուշարձանի լիազոր մարմինը, բայց նրանք այդպես էլ չներկայացան քննարկմանը:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. GEVORG BALIAN says:

    Պր Մարգարյան : Զարմանալի է ,որ դուք հիմա էք արձագանքում նման ձևով ավելի քան մեկ տարի անց ,Փակ շուկայի վանդալիզացման օրից :Դա մեզ հայտնի էր դեռ այն ժամանակ: Օգտվելով առիթից, մասնագիտությամբ որպես քաղաքաշինարար ճարտարապետ, ցանկություն ունեմ արձագանքելու ձեր հոդվածի մի քանի կետերին, որը ըստ իս անընդունելի է: Վերջին, ավելի քան տասը տարիների ընդացքում ,մեր սիրելի քաղաքի հատակագծային և ծավալատարածական պատկերը այնքան է աղավաղվել ,որ դարձել է անճանաչելի , անկազմակերպ , տարերայնորեն մեկնաբանված , անշուք ,կցորդային շենքերի խառնիճաղանջ մի միջավայր:Քաղաքը կորցրել է իր մաշտաբայնությունը,ճարտարապետական մշակված իր ուրվագիծը նրա տարածքից ջնջվել են այն տաղանդավոր քաղաքաշինական և ծավալատարածական ճարտարապետական լուծումները որը մեզ կտակել էր ժամանակի մեծագույն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:

    Օրինակ Հյուսիսային պաղոտան իր կարուցապատվածքով ապականել է թամանյանական հանճարեղ ճարտարապետության հմայքն ու ճաշակը: Օպերայի շենքը , որը պիտի լիներ դոմինանտ այդ կառուցապատման մեջ, խղճուկ կծկված է իր տեղում շրջապատի անբարոյական միջամտությունից…..

    Դուք գրում էք..Անդրադառնալով այս օրերին մեծ աղմուկ հանած հրապարակի վերակառուցման խնդրին` քաղաքապետը նշեց, որ որևէ վտանգ չի տեսնում. «Եթե վտանգ լիներ, առաջինը ես թույլ չէի տա, որ մրցույթ հայտարարվեր»:

    Պր Մարգարյան, ըստ քաղաքաշինական կլասիկ օրենքների, տվյալ քաղաքում որևէ շինություն կառուցելու համար կամ որևէ մրցույթ հայտարարելու համար նախօրոք առաջարկությունը պետք է համաձայնեցնել քաղաքի ճարտարապետական խորհուրդի կողմից հաստատված քաղաքի գլխավոր հատակագծի հետ: Ինչպես վերը նշեցի քաղաքի խառնաճաղանչ վիճակի մասին ժամանակավորապես պետք է կանգնեցնել բոլոր լրիվ նոր նախագծերը :

    Պետք է հավաքագրել բարձր որակի ճարտարապետական խորհուրդ, որը նախ մարսի քաղաքի ներկայիս վիճակը ուսումնասիրելով բոլոր նոր կարուցապատումները, Հետո արաջարկի քաղաքի նոր քլխավոր հատակագիծ որը համապատասխանի հանրապետության պահանջների և հնարավորությունների հետ: Այս ամենը հաստատելուց հետո նոր կարելի է հայտարարել բաց մրցույթներ:

    Այս չափազանց բարդ և աշխատատար ստեղծագործական պրոցես է , որը իմ մասնագիտական կարծիքով ,30 ից 40 հոգանոց ճարտարապետական արվեստանոցը կհաղդահարի լավագույն դեպքում մինչև 3 տարվա ժամանակահատվածում:

    Եթե դուք չէք տեսնում այդ ահավոր վտանգը ուրեմն բարի եղեք վստահել մասնագետներին , հավատացնում եմ ձեզ ,այն կա և շատ մեծ մաշտաբի:

    Նույն կոպիտ սխալը կկրկնեք ,եթե երկուշաբթի հայտարարեք բաց մրցույթ ֆրանսիական և բրազիլական հրապարակների համար:

    Գալով Փակ շուկայի խնդրին Իմ նախորդ մեկնաբանությանների մեջ նշել եմ, որ շուկայի կամարների ինքնափլուզման վարկածը,ինչպես հաստատել էիք ձեր 2012 թվականի հունիսի 10 ի մեկնաբանության մեջ չի մտնում ,ոչ շինարարական, ոչ կոնստրուկտիվ և ի վերջո ոչ մի հասարակ կոնստրուկտիվ նորմաների մեջ:

    Ձեր կարծիքը հիմնված է եղել շինարարական աշխատանքները իրականացնող կազմակերպության ղեկավար ոմն Հովհանիսյանի անհիմն հայտարարությունից: Բառացիորեն գրված էր այսպես…. « կառույցի վերջնամասում գտնվող վեց Կամարները ինքնափլուզվել են առաջացնելով դեֆորմացիա շենքի վերջնահատվածում. և քանի որ նրանք միաձույլ են , կարող էին պատճառ դառնալ ամբողջ շենքի փլուցմանը, նման վթարային վիճակից խուսափելու համար քանդել են շենքի վերոհիշյալ մասը»

    Իմ զարմանքս այն է , թե ինչպես կարող է ,շինարարական տարրական իմացություններ չունեցող մի անգրագետ պաշտոնակատար, ղեկավարել մի շինարարական վարչություն, որը կատարում է պատմական մշակութային կարևոր նշանակություն ունեցող հուշարձանների վերանորոգման կամ որևէ մի շինարարական միջամտություն:

    Եթե իմ հիշողությունը չի դավաճանում, նախ ասեմ որ շուկայի կամարները միաձույլ չէն , նրանք առանձին կանգնած, երկաթ բետոնյա մոնոլիտ կոնստրուկցիաներ են որոնք կրում են շուկայի տանիքը, նրանք չէին կարող փլուզվել: Կամարները չեն փլուզվում ,նրանք կոտրվում են ,եթե փլուզվում է նրանց կրող կոնստրուկցիան , շուկայի դեպքում պատերը : Բայց ինչպես տեսնում ենք պատերը մինչև հիմա առույգ կանգնած են իրենց տեղում:

    Ասածս ապացուցվում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի վկայակոչված տեսագրությունները, որտեղ ցայտուն կերպով երևում է, ինչպես շինտեխնիկան քանդում է մի շինություն, որը գրանցված է ՀՀ պատմական հուշարձանների շարքում:ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը իր ելույթում նշել էր, թե ինչու՞ է շուկայի կարույցը ճարտարապետական արժեք ներկայացնում:

    Երկու խոսքով աշխատեմ պատասխանել պր Ս. Սաֆարյանի հարցին:

    Շենքի Ճարտարապետական մտահղացման մեջ, փայլուն կերպով ,հեղինակները լուծել են մի քանի բարդ հարցեր : Մինչև հիսունական թվականները մեր քաղաքում առևտուրը կատարվում էր տարերայնորեն ձևակերպված բաց տարածքներում: Ժողովուրդը սովոր էր առևտրի նման միջավայրին: Պահպանելով նման կոլորիտը, հեղինակները, ինենց մտահղացման մեջ ստեղծել են այնպիսի մի փակ տարածք , որը իր մաշտաբայնությամբ ընկալվում է որպես բաց տարածք, հարազատ մնալով անցյալում ձևավորված առևտրական մթնոլորտին, միաժամանակ ստեղծելով նոր քաղաքային արևտրական կուլտուրա, բաց փողոցների փոխարեն: Ժամանակի քաղաքաշինության զարգացման հետ զուգահեռ Կոնստրուկտիվիզմը ներխուժում էր Ճարտարապետական մտահղացման և շինարարության մեջ, դուրս մղելով դարերով մշակված ոճային և ազգային տրադիցիաները իր կոնստրուկտիվ էլեմենտներով: Շուկայի կառույցի մեջ հեղինակները փայլուն ձևով լուծել են ԱԶԳԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎԻԶՄԻ ԾԱՎԱԼԱՏԱՐԱԾԱԿԱՆ ԱՆԹԵՐԻ ԿԱՊԸ:, որտեղ շենքի մերկ կոնստրուկցիան, ներկայացված է ինտերիերի արտահայտչականության գեղարվեստական դեկոր: Տանիքը կրող կոնստրուկցիան այս դեպքում ջախջախված կամարները, հաշվարկված էր այնքան ճշգրտորեն, որից ստացված նրբին կտրվածքները, լինելով լրիվ բաց, չէին ճնշում տարածքը, ընդհակառակը տալով նրան վեհություն և թափանցիկություն: Նախագծի հեղինակները օգտագործել էին ավելի քան յոթ հարյուր տարվա պատմություն ունեցող Մակարավանքի (Տավուշի շրջան Աչաջուր գյուղ) պատմական արժեքները: Օգտագործելով տաճարի գլխավոր խորանի ֆրոնտալ պատի օրնամենտալ լուծումը, տալով դրան հանճարեղ կոնստրուկտիվ և դեկորատիվ մնայուն արժեքներ, շենքի մուտքի մետաղյա վիտրաժի . և նրա ծավալատարածական կոմպոզիցիայի մեջ: Շուկայի շենքը համարձակ կերպով կարելի է համեմատել Փարիզի Ժ. Պոնպիտուի շենքի հետ, որտեղ նույն ձևով հեղինակները մերկ կոնստրուկցիան օգտագործել էն, որպես գեղարվեստական դեկոր: Եվ զարմանալի ձևով այդ շենքը մտել է համաշխարհային ճարտարապետության ոսկե ֆոնդը , իսկ շուկայի շենքը վանդալիզացվում է իր իսկ սեփական ժողովրդի ձեռքով: Որպես Ճարտարապետ , և իմ բոլոր սրտացավ կոլեգաների անունից առաջարկում և պահանջում եմ ՆՈՒՅՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԿԱՌՈՒՅՑԻ ԱՄԲՈՂՋ ՎԱՆԴԱԼԻԶԱՑՎԱԾ ՄԱՍԸ. ԼՐԻՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ՇԵՆՔԻ ՕՐԻԳԻՆԱԼ ՏԵՍՔԸ: Շենք ,որի մեջ ավելի քան կես դար Հայ Ժողովուրդը կատարել է իր ցանկալի առևտուրը , թողնելով դրական էմոցիաներ և էներգիա իր այցելության մուտքի և ելքի ընդացքում:

    Ակամայից հիշեցի ևս մի տեսաժապավեն ,որտեղ դուք և ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը շրջում էիք Երևանի փողոցներով , տալով Քաղաքաշինական միջամտություններ ու ցուցմունքներ քաղաքի ընդհանուր կառուցապատման մեջ չլինելով համապատասխան մասնագետներ:
    Դա նույնն է, երբ ոչ պրոֆեսիոնալ մասնագետը միջամտում է վիրաբուժին վիրահատության ընդացքում

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930