Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Օլիմպիական կոմիտեի եւ սպորտի նախարարության արանքով սառը քամի է անցել»

Հունիս 28,2013 18:01

Aravot.am-ի հարցին, թե արդյոք չի՞ թվում, որ ներկայումս սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ ՀԱՕԿ-ի միջեւ մի տեսակ անհամաձայնություն կամ հակասություն կա, Հայաստանի օլիմպիական կոմիտեի 1-ին նախագահ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Չէի ասի, թե նախարարության եւ օլիմպիական կոմիտեի միջեւ հակասություն կա: Բայց նոր նախարար Յուրի Վարդանյանի, որին հարգում եմ որպես ծանրորդի, օլիմպիական խաղերի չեմպիոնի, որի ռեկորդները չեն գերազանցվել, գալուց հետո, թվում է, թե նախարարության եւ օլիմպիական կոմիտեի միջով սառը քամի է անցել: Համենայն դեպս, ես գիտեմ մի բան. նախարարությունը եւ օլիմպիական կոմիտեն կոչված են ընդհանուր գործի եւ որքան միասնական լինեն, այնքան շահեկան կլինի սպորտի համար: Ես որքան հիշում եմ, պետական կառույցը միշտ համագործակցել է օլիմպիական կոմիտեի հետ: Այլ բան է, որ նախարարությունը կատարում է պետության` իր առջեւ դրված խնդիրները, բայց դա ավելի արդյունավետ կլինի համատեղ աշխատելու դեպքում, եթե միասին մտածեն ու աշխատեն մանկահասակ մեր մարզիկների հետ, որոնցից աճում են ապագա պրոֆեսիոնալները: Հակառակ պարագայում սպորտն ու մարզաշխարհն են տուժելու», – ասաց Ռուբեն Հակոբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930