Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արա Կետիկյան. «Բարոյական քայլ չէ Սուրիկ Խաչատրյանին քննադատելը»

Հունիս 28,2013 17:58

ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը վստահեցնում է` իր մարտական ընկեր, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 90-ականներին անասնագողությամբ զբաղվելու կարիք չուներ, որովհետեւ ինքը այդ տարիներին բարեկեցիկ կյանքով էր ապրում:

«Երբ սկսվեց շարժումը, Սուրիկ Խաչատրյանն ապրում էր Զապորոժիե քաղաքում եւ բավականաչափ բարեկեցիկ կյանքով: Ինքը վերադարձավ եւ շարժման հենց առաջին օրերին եկավ Հայաստան, Գորիսում սկսեց կազմակերպել ինքնապաշտպանական մարտերը: Մասնակցել է որպես կամավորական նախ հայ-ադրբեջանական բախումներին, հետո՝ ռազմական գործողություններին: 1992-ից Գորիսի շրջանի բոլոր ջոկատները միանում են իրար, եւ բացվում է պայմանագրային գումարտակ, որի հրամանատարը ինքն է լինում: Շատ մեծ գումարտակ էր, որը պաշտպանում էր ե’ւ Գորիսի 150 կմ սահմանը, ե’ւ Որոտան-Կարմրաքար -Գորիս -Կապան մայրուղին, որը անընդհատ թշնամու ոտնձգությունների, կրակահերթի վտանգի տակ էր: Սուրիկ Խաչատրյանը իր պայմանագրային գումարտակով պաշտպանում էր այդ մայրուղին: Այնուհետեւ, 1993 թվականից մեկնում է Արցախ` Ֆիզուլիի հատված եւ մինչեւ 1995 թվականն այդ գումարտակը մնում է այնտեղ: Ինքը անասնագողության կարիք չպետք է ունենար, շատ ապահովված մարդ էր, երբ վերադարձավ հայրենիք ու մասնակցեց շարժմանը, հետո Արցախյան ազատամարտին»,- Aravot.am-ին պատմեց պարոն Կետիկյանը:

Մեր դիտարկմանը, թե որոշ երկրապահներ պնդում են, որ 90-ականներին ոչ նրա գումարտակը տեսան, ոչ էլ նրա հրամանատարությունը, պարոն Կետիկյանն ասաց. «Շատ նորմալ մասնակցել է Արցախյան ազատամարտին եւ նորմալ հրամանատար է եղել»:

Պարոն Կետիկյանի խոսքերով. «Բարոյական քայլ չէ Սուրիկ Խաչատրյանին քննադատելը: Եթե ասելու էին, թող մի քանի ամիս առաջ ասեին: Ես Սուրիկ Խաչատրյանին ճանաչում եմ որպես երկրապահ, մարտական ընկեր, Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից: Նա լավ կազմակերպիչ է, կարգապահությանը շատ մեծ նշանակություն է տալիս եւ խիստ է բոլոր ոլորտներում` լինի՝ թե որպես ջոկատի հրամանատար, թե քաղաքացիական աշխատանքում եւ թե որպես մարզպետ: Բարձր կարգապահության տեր մարդ է եւ իր ենթականերից միշտ կարգապահություն է պահանջել: Նաեւ դա է պատճառը, որ շատերը դժգոհ են նրանից»:

Մեր դիտարկմանը, թե Սուրիկ Խաչատրյանին ճանաչողները պատմում են, որ նա սարսափի, վախի մթնոլորտ էր ստեղծել Սյունիքում , պարոն Կետիկյանն ասաց. «Սյունիքում շատ եմ եղել, հետը շփվել եմ, երբեք չեմ վախեցել ու չեմ տեսել` որեւէ մեկը վախենա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. susan says:

    իսկ բարոյական է նրա կողմից կատարված բազմաթիվ հանցագործությունները, և ե թե նման բաներ արած չլյներ, ժողովուրդը չէր ասի, ողջ գորիսը ուրեմն սուտ է խոսում, իսկ դուք ճիշտ. պետք չէ հանցագործին գովաբանել.

  2. arsen says:

    Պարոն Կետիկյան, ես Ձեզ ընդհամենը ունեմ մեկ հարց, որտեղ էր 2008թ.ին, Ձեր մարտական ընկերը, երբ Գորիսում Սյունիքի արդեն իսկ նախկին մարզպետի հանձնարարականով Գորիսի ԵԿՄ վարչությանը դահլիճ չէին տրամադրում, իսկ եթե չկար վախի մթոլորտ ապա ինչու էր Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը անջատել իր բջջայինը ու փախել քաղաքից, սակայն, չնայած դրան, Դուք կարողացաք վախի մթնոլորտում հավաքվել Գորիսի եկեղեցու դահլիճում և Գորիսի ԵԿՄ վարչության նախագահ ընտրել Համլետ Մկրտչյանին:

  3. Nara says:

    Կեցցես, պարոն Կետիկյան,Դուք դասվում եք այն մարդկանց շարքին,ովքեր այս կյանքում ուղիղ են քայլում և շիտակ խոսել գիտեն: Վերջապես գտնվեց մեկը, ով կարողացավ ներկայացնել նրա անցած մարտական ուղին: Հպարտ եմ, որ դեռևս կան նման մարդիկ:

  4. Կաշկալոտ says:

    Էս կետիկյանը 200 տարի էլ ապրի «պարոն» չի դառանա: Քծնանքը մարդուն պարոն չի դարձնում:

  5. Գոռ says:

    Այո,Ճիշտ եք,ապրել է որոշ ժամանակ Զապոչոժե քաղաքում,աբյց ոչ թե բարեկեցիկ այլ գողացող աղվեսի կայնքով քողարկված այդ տարներին մեծ տարածում ունեցող “Зубники” մասնագիտությամբ…այո ճիշտ եք,նա մասնակցել է ազատամարտին,բայց ոչ թե մարտական գործողություններին,այլ ալան-թալանին և շատ տաղանդավոր ձևի կազմակերպել է թալանը ազատագրված տարացքներից…այո ունեցել է գումարտակ,և նրա գումարտակում եղել են և դեռևս կան հրաշալի տղաներ,ովքեր նաև կռվել են,բայց մեծ հաշվով լիսկան եղել է ասֆալտի ֆիդայի

  6. Համլետ says:

    Աղվեսի վկան իր պոչն է…

  7. Պարզապես մարդ says:

    կետիկյան դու ընդամենը մի փոքրիկ կետիկ ես ուրիշ ոչիչ…..
    Մեկնաբանություններն ու խոսքերն էլ լռիվ ավելորդ են քո պարագայում…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930