Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ուկրաինական բիոզուգարանները աշխարհահռչակ հյուրերին կրախի առջեւ չեն կանգնեցնի՞

Հունիս 28,2013 18:18

Աշխարհահռչակ օպերային երգիչների, ջութակահարների ու դերասանների հյուընկալող Գյումրու իշխանությունները ԱՊՀ մշակութային միջոցառումների նախաշեմին ստիպված են եղել գնել նաեւ 10 բիոզուգարաններ:

Սակայն դրանք Տաթեւի ճոպանուղու կամ Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ տեղադրվածների պես  ոչ թե 170 հազար դոլարանոց են ու չաշխատող, այլ  400 հազար դրամանոց են, նորմալ վիճակում ու շահույթ չհետապնդող: Այսինքն դրանք տեղավորելով քաղաքի կենտրոնական հատվածներում`Գյումրու բնակիչների ու հյուրերի համար կլինեն անվճար:

DSC_0577

Բիոզուգարանների թեմայի շուրջ Aravot.am-ին որոշակի պարզաբանումներ ներկայացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը: Մենք նախեւառաջ հետաքրքրվեցինք, թե փորձվա՞ծ են արդյոք այդ զուգարանները, կարդարացնե՞ն իրենց, թե՞ Տաթեւի ճոպանուղու հատվածում տեղադրվածի պես կդառնան բնակիչներին թալանելու միջոց, կխլեն 200 դրամը, բայց այդպես էլ կարիքները չեն հոգա:

«Մշակութային մայրաքաղաքի ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջոցառումները երբ որ սկսեցինք կատարել, ակնհայտ դարձավ, որ քաղաքը անհրաժեշտ է ապահովել բիոզուգարաներով: Առհասարակ զարգացած, զարգացող երկրներում բոլոր տեղերում բիոզուգարաններ են տեղադրում, մեզանում դա չկա, մենք բիոզուգարանները ձեռք ենք բերել Ուկրաինայից, յուրաքանչյուրը մոտավորապես 400 հազար դրամի կարգի: Ֆինանսական միջոցները այս զուգարանների ձեռք բերման եղել են հետեւյալ աղբյուրներից. բնականաբար քաղաքը պետք է մասնակցություն ունենա մշակութային մայրաքաղաքի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին, մենք համեմատության մեջ չնչին գումար ենք ներդնում, ընդամենը 17 միլիոն դրամից մի փոքր ավել գումար, բայց դրանով մենք ձեռք են բերում այնպիսի բաներ, որոնք հետագայում մնան քաղաքում, օրինակ հարյուրավոր աթոռներ, լույսերն են  քաղաքի կենտրոնական փողոցներում, բիոզուգարաններ, մենք չեն ծախսում գումարներ երգիչների եւ այլնի վրա, մենք զուտ նման գնումներ ենք կատարել, որ մնայուն լինեն», -պարզաբանեց Զոհրապ Եգանյանը:

Ըստ մեր զրուցակցի, դրանք այս պահի դրությամբ կտեղադրվեն միայն կենտրոնական հատվածներում, հետագայում հնարավոր է լրացուցիչ խմբաքանակ կբերվի ու քաղաքի մյուս հատվածներում եւս տեղադրեն, որը կօգնի տուրիզմի զարգացմանը, քանի որ Գյումրին բոլորը ընկալում են նաեւ որպես տուրիստական կենտրոն: Ըստ մեր զրուցակցի, սկսվել են տեղադրման աշխատանքները, եւ Գյումրու քաղաքապետարանը ուշադիր կհետեւի, որ տուրիստները բողոքներ չունենան, այսինքն հանկարծ Տաթեւի բիոզուգարանների օրը չընկնեն: «Նորմալ, սովորական, հասարակ բիոզուգարաններ են»,-այսպես բնութագրեց Ուկրանիայից ներկրված ապրանքը Զոհրապ Եգանյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Arman says:

    Բալասանյանի մամուլի խոսնակը խելացի տղա կերևա, կարգին տանիգը Բալասանյանի թիառը

  2. Avo says:

    Քաղաքապետարանը թօղ մէ բան անի, թող հօգ տանի, որ զուգարաններում զոըգարանի թուղթը չպրծնի , ու թղթերն էլ լինեն կապուտ գույնի

    • ZZZZZZZZZZZZZZZ says:

      բայց ինչքան մաղձ ու նախանձ կա նախկինի՝ հոգեկանի ու նրա վարդագույն շրջապասի մեջ:վարդանիկը ամսի 30 մի նոր այլասերված բան կկազմակերպի ,որ տոնը փչացնի.կծծված օձ թույնտ մեջտ պահե…քանի միլլիոն կլափեիք այս միջոցառումը կազմակերպելիս?դա եք հաշվում ու տեղերտ չէք գտնում?

  3. Avo says:

    իրա սիրած գույնի

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930