Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը «Էյ Բի Սի» ռադիոկայանին պատմել է, որ «Օրկա» դասական երաժշտական ալբոմը որոշել է ձայնագրել իր ընկերներից մեկին հանդիպելուց հետո:
«Երբ տարիներ առաջ գրում էի իմ «Imperfect Harmonies» ալբոմը (2010թ.), ես պատահաբար վերջացրի այն «Orca»-ի առաջին երկու գործողություններով, – պատմել է նա,- Նստած լսում էի այն, ու հեռուստատեսությունից ընկերս, որը հետս լսում էր ասաց. «Ախպերս, սա քո սիմֆոնիայի առաջին գործողությունն է»: Ու ես որոշեցի սիմֆոնիան ձայնագրել: Շատ հասարակ է հնչում, բայց դա երկարատար աշխատանք էր, այն հնարավորինս չափ կատարյալ դարձնելը երկար գործընթաց էր»:
Երեքշաբթի օրը Թանգյանը թողարկեց «Orca»-ի կենդանի համերգի ձայնագրությունը, որը նա կատարել էր Ավստրիայի Դան Կրուսել նվագախմբի հետ, 2012թ., հոկտեմբերի 28-ին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ