Վրաստանի քաղաքացիների 4%-ը Հայաստանին համարում է թշնամի պետություն, ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման: Գրում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Գռուզիա օնլայն» պարբերականին:
Հարցմանը մասնակցել է 3998 հոգի, որոնց 57%-ը Ռուսաստանին է համարում թշնամի պետություն, 30%-ը`բարեկամ:
Բարեկամ պետությունների մեջ առաջին տեղը գրավել է ԱՄՆ-ն՝ 41%, նրան հաջորդում են Ադրբեջանն ու Ուկրաինան:
Ըստ հարցվածների 6%-ի Թուրքիան նույնպես թշնամի պետություն է:
Կարդացեք նաև
ՆԱՏՕ-ի անդամակցությանը միանշանակ կողմ են արտահայտվել 61%-ը, իսկ ԵՄ-ին՝ 67%-ը, մասամբ կողմ են՝ 20%-ը:
56%-ը համարում է, որ Վրաստանը զարգացման համար ճիշտ ուղի է ընտրել, 22%-ը կարծում է, որ սխալ ուղով է գնում:
Հարցվածների մեծ մասը Վրաստանի հիմնական խնդիրն է համարում գործազրկությունը, 18%-ը երկրի գլխավոր խնդիր են տեսնում «գրավյալ տարածքները», իսկ 13%-ը տնտեսական իրավիճակը:
Հարցումը ֆինանսավորել է USAID-ին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ