Google-ի բոլոր գրասենյակները տարբերվում են իրենց ինքնատիպ դիզայնով։ Ահա այսօր ներկայացնում ենք կազմակերպության նոր գրասենյակը, որը գտնվում է Լոնդոնում։ Գրասենյակն աչքի է ընկնում վառ գույներով։ Գրասենյակի դիզայնի և դեկորացիաների մասին լիարժեք պատկերացում կազմելու համար, առաջարկում ենք դիտել լուսանկարները, քանի որ դրանք շատ հետաքրքիր են։
Գրասենյակը 4 շինություն է զբաղեցնում, որոնցում տեղակայված են մարքեթինգի և ֆինանսական բաժինները։ Համալիրի ամենաբարձր շինությունը 14-հարկանի է։ Յուրաքանչյուր շենքի, ինչպես նաև յուրաքանչյուր հարկի համար մշակվել է առանձնահատուկ, չկրկնվող ոճ։
Բացի աշխատանքային գոտուց, կա 5 ռեստորան, 42 գոտի՝ ճաշելու համար, խաղային սենյակներ և ավելի քան 400 մետր տարածք՝ նախատեսված բանակցությունների սենյակների համար։
Համալիրի դիզայնը մշակել է շվեյցարական Camenzind Evolution ճարտարապետական ընկերությունը՝ տեղի Henry J.Lyons Architect ընկերության աջակցությամբ։
Կարդացեք նաև
Աղբյուր՝ letmebeinspired.com