Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավարտվեց «Կտեսնվենք Տալլինում» միջոցառումների ցանկը

Հունիս 28,2013 17:24

Էստոնիայում հայ արվեստագետները հանդես եկան հայ մշակույթի տարածմամբ

Հունիսի 27-ին երեկոյան, Մումբա լաունջ ակումբում (Moumba Lounge Club) տեղի ունեցավ «Կտեսնվենք Տալլինում» հայ-էստոնական մշակութային առաքելության ամփոփիչ երեկույթը (AFTER PARTY “SEE U IN TALLIN” ):

Երեկույթին բացման խոսքով հանդես եկավ միջոցառման կազմակերպիչ SPRING PR-ընկերության համահիմնադիր Տաթև Սիմոնյանը և ներկայացրեց էստոնիայի մայրաքաղաք Տալլին հայ պատվիրակության այցելության մշակութային արշավի, ինչպես նաև Ֆինլանդիայում հայերի աննախադեպ արկածների մասին պատմող տեսանյութեր:

«Կտեսնվենք Տալլինում» նախագիծն անցկացվել է հունիսի 12–16–ը: Այս ընթացքում Երևանից Էստոնիայի մայրաքաղաք Տալլին են մեկնել շուրջ երեք հարյուր հյուրեր, ովքեր այնտեղ հանդես են եկել եւ ներկայացրել իրենց տաղանդը: Ծրագիրը եղել է որպես «Բոլորը գնում են Երևան» ժողովրդական դիվանագիտության առաքելություն քաղաքացիական նախաձեռնության հաջորդող ծրագիր:

«Մեզ այնտեղ դիմավորեց Էստոնիայի հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանը, պատվիրակությանը հյուրընկալեց նաև Էստոնիայի ազգային ժողովի փոխխոսնակ Լայնե Ռանդյարվը, անմիջական հանդիպման ընթացքում նա պատասխանեց հայ լրագրողների և մշակույթի գործիչների հարցերին, պաշտոնական մասին հաջորդեց հյուրասիրությունը»,- ասաց Տաթև Սիմոնյանը:

Այն հարցին, թե հաջորդ երկիրը որը կլինի, Տաթև Սիմոնյանը չկարողացավ հստակ ասել, քանի որ դեռես այդ հարցի շուրջ քննարկումներ չեն եղել:

Ինչպես հայտնեց՝ տեղի է ունեցել Cross Road blues band-ի 3 համերգները Տալլինի տարբեր առաջատար ակումբներում` Չիկագո, Նյու Յորք Սիթի, Krahli baar: Համերգներով հանդես են եկել նաեւ Արմեն Հյուսնունցի Շարակ բենդը, «Արահետ» երգչախումբը, «Նարեկացի» նվագախումբը, In Coma ռոք բենդը, ինչպես նաեւ Համազգային պետական թատրոնը, անցկացվել են Երևանից մեկնած նկարիչներ` Տիգրան Սահակյանի, Արման Վահանյանի, Տիգրան Կիրակոսյանի և Աշոտ Գրիգորյանի ցուցահանդեսները, կայացել է հայազգի բանաստեղծուհի Ազնիվ Սահակյանի և էստոնուհի բանաստեղծուհի Loone Ots-ի հանդիպումը, շարունակական ստեղծագործական երեկույթների ձևաչափով:

Երեկույթի կայացմանը աջակցել է Մումբա լաունջ ակումբի համահիմնադիր Սեւակ Կոստանյանը: Ինչպես հայտնեց՝ Կանադայից երկու տարի առաջ է ընտանիքով Հայաստան վերադարձել եւ սիրով աջակցում է նման միջոցառումներին:

«Կտեսնվենք Տալլինում» նախագծի կազմակերպիչներն են`Մելիս Կուբիտց, Էստոնիայի հայկական համայնք, SPRING PR-ընկերություն, Ars Lunga դուետ, Impro Barbarella հասարակական կազմակերպություն:

PrevPhoto
NextPhoto

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930