«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 07.00-ից մինչև հունիսի 30-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Հ.Հովսեփյան, Տարոնց փողոցների, Արտաշիսյան փողոցի և նրբանցքների, Շիրակի փողոցի և 1-5 նրբանցքների, Բագրատունյաց փող. 1-50 շենքերի, Արարատյան փող. 1-68 շենքերի, Չեխովի 11-ից բարձր, Եղբայրության 17-ից բարձր, Մանանդյան 15-ից բարձր համարների, Վերին Չարբախ թաղամասի, Ներքին Չարբախի 3, 10, 11 փողոցների ու նրբանցքների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ