hetq.am. Գերմանացի ներդրող, «Իստինվեստոր» ՍՊԸ տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի բողոքն այսօր քննվեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
Այսօրվա նիստին ներկա էին թե հայցվորի, թե պատասխանողի ներկայացուցիչները: Դատարանը, նախագահությամբ դատավոր Արսեն Մկրտչյանի, հայցվորի ներկայացուցիչ Դավիթ Դանելյանին հարցեր ուղղեղ բերված բողոքի առնչությամբ: Դավիթ Դանելյանը նշեց, որ բողոքի հիմքը բաժնետոմսերի համախմբումն է. կատարվել է բաժնետոմսերի այնպիսի համախմբում, որի արդյունքում «ԻստԻնվեստոր»-ի1520 բաժնետոմսերը չեն կազմել 1 նոր բաժնետոմս, այսինքն` համախմբման արդյունքում չի ձևավորվել գոնե մեկ բաժնետոմս, այլ առաջացել են կոտորակային` տասնորդական բաժնետոմսեր: Մինչդեռ կոտորոկային բաժնեմասի գոյությունը գործնականում հնարավոր չէ:
Սակայն, փաստորեն, համախմբան արդյունքում նոր բաժնետոմսեր են առաջացել ընկերության մեծ փայատերերի մոտ, այն է` «Մուլտի գրուպի» և Գագիկ Ծառուկյանի: Առաջին ատյանի դատարանը, դատավոր Ա. Մելքումյանի գլխավորությամբ, վճռում նշել է, որ պարտադիր չէ, որ ամբողջական բաժնետոմս առաջանար «ԻստԻնվեստոր»-ի մոտ:
Կոնյակի գործարանի ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանը նշեց, որ բաժնետոմսերի համախմբման ժամանակ ընտրվել է գործակից, դրանով էլ առաջնորդվել են. «Դրա արդյունքում կոտորակային բաժնետոմսեր կառաջանային, թե չէին առաջանա, ում մոտ ինչպիսի բաժնետոմսերի քանակ կառաջանար` ամբողջական, թե կոտորակային, դա արդեն որևէ նշանակություն չուներ»,- ասաց Դավիթ Մանթաշյանը:
Կարդացեք նաև
Հաջորդ խախտումը Դավիթ Դանեիլյանը նշեց ընկերության բանժնետոմսերը ընկերության զուտ ակտվիների արժեքի հաշվարկմամբ գնահատելուն: Գույքի շուկայական արժեքի մասին «Անիկոմ» ՍՊԸ-ի վերաբերյալ գնահատումը դատարանը հաշվի չի առել, մինչդեռ, ըստ գնահատման, կոմբինատի գույքի շուկայական արժեքը ավելին է, քան նշված է ընկերության հաշվապահական փաստաթղթերում: Դավիթ Դանելյանը նշեց, որ դատարանը անտեսել է այդ ապացույցը:
Քրիստինե Աղալարյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում