ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին
պատճենը՝ ՀՀ գլխավոր դատախազ պարոն Ա. Հովսեփյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
պարոն Կ. Անդրեասյանին
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողովին
Պարոն նախագահ, ես Ձեզ և մյուս ուղարկված իմ նամակ- առաջարկություններով, այդ թվում՝ իմ վերջին «Բաց նամակ…»–ով՝ Ձեզ ուղարկված, միշտ դիմել եմ միտված մի նպատակի՝ ձեռնամուխ լինել արմատական սահմանադրական ու փաստական փոփոխությունների՝ երկիրն այս աղետալի վիճակից հանելու և հետագա հնարավոր առավել աղետալի՝ ողբերգական հետևանքները կանխելու համար, դա է եղել և մնում իմ միակ կամ գլխավոր նպատակը, հատուկ որևէ մասնավոր հարցի չեմ անդրադարձել։
Այսօր ես, որպես իմ երկրի, հատկապես իմ հայրենի Սյունիքի բախտով մտահոգ քաղաքացու, դիմում եմ ձեզ՝ գուցե և միայն արտաքուստ մասնավոր թվացող, բայց, կարծում եմ, համապետական շահերին, մեր նորանկախ պետականության վարկանիշին ուղղակիորեն առնչվող հարցով։
Ես ձեզ արդեն քանիցս ասել եմ, որ մեր երկրի, պետության ու ժողովրդի հեղինակությունը էապես, վերջին շրջանում՝ աղաղակող ձևով, վարկաբեկում են մեր պետական կյանքում իրենց խարիսխը ձգած, հաճախ քրեածին անցյալով և ներկայով, անսանձ ու անպատիժ գործող, ոչ հազվադեպ բնածին խելացնորությամբ (պարանոյալ-շիզոֆրենիա ևն) անձինք։ Ավելի ճիշտ, Ձեր արդարացի արտահայտությամբ՝ խաներ ու փաշաներ…
Ես Ձեզ քանիցս նախազգուշացրել եմ այդպիսի վիճակի, այդ «մարդկանց» հետագա հանդուրժման ծանր, այդ թվում արյունոտ հետևանքների (հնարավոր) մասին, ես Սյունիքի մարզպետին՝ իմ նախկին հետախուզվողին ու մեղադրյալին ևս քանիցս իմ նամակներով բարեկամաբար (թեպետ նա իմ աչքի լույսը չէ. ավելին…) խորհուրդ եմ տվել՝ քանի դեռ ուշ չէ, հնարավորություն կա օգտվել ռուսական смыться բառի օգնությունից… Բայց ինչ օգուտ, խոսքն, իհարկե, ոչ միայն սոսկ անդաստիարակության, բնածին քրեածին հակումների ու խելացնորության մասին է, որոնք անշուշտ հայտնի չափով առկա են, այլև նրա, որ այդ մարդկանց, տվյալ դեպքում մատնանշված անձի ու նրա ձեռնասունների անզուսպ ու անսանձ վարքագիծը էապես պայմանավորված է նաև այն բանով, որ նրա թիկունքին ՀՀ նախագահը՝ դուք եք կանգնած (դա Սյունիքում երեխան էլ գիտի…) և անհասկանալի պատճառներով շարունակում եք կանգնել…
Հունիսի 1–ին Գորիսում տեղի ունեցած արյունոտ դեպքը (այսպես շարունակվելու դեպքում Աստված տա դա վերջինը լինի…), դրա հետ կապված Ձեր սիրելի մարզպետի ինքնահավան «ժամանակավոր» հրաժարականը (ըստ հեռուստահաղորդման ինքն իրեն որոշել էր «ժամանակավոր» հրաժարական տալ. չկա նախագահ, չկա պետություն, չկա ևն, ևն…). իր «անտեղյակությամբ» կատարված ողբերգության նկատմամբ «ցավը», «օբյեկտիվ նախաքննության ավարտին» սպասելը, Ձեր կտրուկ ու վճռական արձագանքի բացակայությունը (արդեն որերո՞րդ անգամ…), մի պայմաններում, երբ վաղուց արդեն «Հոգուն վրա է հասել…», իսկական ծաղր է ժողովրդի, պետականության նկատմամբ… (Տարրական տրամաբանությամբ նա իր ձեռնասունների հետ արդեն պետք է նախնական կալանքի տակ լիներ… Հավատացեք, որ դա նաև իր օգտին կլիներ, քանզի առկա մոտեցումները սոսկ ավելի են գազազեցնում ժողովրդին, իսկ դա հղի է հնարավոր առավել ողբերգական հետևանքներով…
Ինչպես տեսնում եք, ցավով եմ նշում, իմ նախորդ նախազգուշացումները -կանխագուշակությունները իրողություն են դառնում, գոնե հիմա ընկալվի վիճակի ամբողջ ողբերգականությունը…* ):
Ես հասկանում եմ, որ ինչպես հեռուստատեսությամբ հայտնեցին՝ պ-ն մարզպետը («Լիցկան») «տեղյակ չէ», թե իր և իր ձեռնասունների մոտ մեծաքանակ զենք ու զինամթերքը որտեղի՞ց են և ի՞նչ նպատակով են կուտակվել… Գուցե «Սահմանադրական կարգը պահպանելու» կամ հնարավոր ագրեսիան ետ մղելու համար, բայց որ թե՛ մեկ և թե՛ մյուս վտանգը չի եղել, բայց մեկ զոհ ու երկու վիրավորներ կան, դա անհասկանալի է… Իսկ թե «քնած» մարզպետն ինչու չի արթնացել աղմկոտ «հրետակոծությունից» ու կազմակերպել սեփական օջախի «ինքնապաշտպանությունը» «անսպասելի» «զինված» հարձակումից, ուղղակի ապշեցնող է… և, մանավանդ «ազատամարտիկի», «ազգային հերոսի» համար անպատվաբեր…
Իրավապահ մարմինները պետք է հասկանան, որ մարդկանց հայտնի է իրական վիճակը և եթե «օբյեկտիվ քննության» արդյունքները դրան հակառակ լինեն, իսկ դատելով նախնական վիճակից դա միանգամայն հնարավոր է…, ապա դա ոչ միայն ծաղրի տեղի կտա, ոչ միայն կնվաստացնի նրանց պատիվն ու արժանապատվությունը, այլև կնպաստի դրա պատճառով նոր, առավել անկանխատեսելի (թեպետ դժվար չէ այդ դեպքում կանխատեսելը…), անհամեմատ ծանր ու ողբերգական հետևանքների առաջացմանը… Արդեն որերո՜րդ անգամ է պետական ամենաբարձր մակարդակով սքողված կամ անսքող ձևով քողարկվում, հանդուրժվում այդ մարդու խելացնոր արարքները, դա ինչ «արջի ծառայություն է», չէ՞ որ դա վտանգի տակ է դնում ոչ միայն շրջապատին, այլև իրեն եւ իր ընտանիքին…
Այդ ակնհայտ դեպքը «պարզելն» ու բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելն, անշուշտ, դժվար չէ, ինչպես նախկին նախագահը կասեր՝ տեղամասային տեսուչի գործ է, բայց այն քողարկելը բավական նուրբ գործ է, ավելին` սպանություն գործելուց ոչ պակաս ծանր, եւ պատահական չէ, որ երբ Կարակալլա կայսրը՝ 211–217թթ., հռոմեական նշանավոր իրավաբաններից մեկին (Պապինիան) կանչում է իր մոտ և պահանջում արդարացման փաստարկներ գտնել իր՝ Կարակալայի կողմից սեփական եղբորը սպանելու համար, նշանավոր հռոմեացի իրավաբանը հրաժարվում է, ասելով. «Սպանության արդարացումը ավելի հեշտ չէ, քան այն կատարելը»:
«Գորիսյան» դեպքով իրականում օբյեկտիվ քննություն չկատարելը հավասար է ոչ պակաս ծանր հանցագործության, ուստի այդ դեպքի առնչությամբ «մթնոլորտում զգացվող» «նուրբ դիվանագիտական» մոտեցումների շունչը…, անշուշտ հասկացողից չես թաքցնի…, պետք է իր տեղը զիջի սկզբունքային, օբյեկտիվ ու համարձակ մոտեցումների ու գործելակերպի, որը հնարավորություն կտա կտրուկ փոխելու մարզում ստեղծված անսանձ քրեածին մթնոլորտը, վտանգավոր իրավական նիհիլիզմը ևն…
Որպես իրավապահ մարմնի երկարամյա աշխատող, ես խորհուրդ կտայի իմ կոլեգաներին, հատկապես դատախազներին (մտածե՞լ եք, թե ինչքան հպարտ է հնչում դատախազ բառը…) առավելագույն օբյեկտիվություն ու սկզբունքայնություն պահպանել*, տեղ կա որ պատիվն ու արժանապատվությունը, յուրահատուկ իմաստով՝ առավել ևս իրավապահ մարմնի աշխատողի, բարձր է ցանկացած այլ սոցիալական ու բնական արժեքից… (Ի դեպ իմ հիշատակած նշանավոր հռոմեացի իրավաբանը սպանվում է կայսեր հրամանով…):
Պարոն նախագահ, մեկ այլ բարեկամական խորհուրդ. եթե դուք Ձեր մեջ ուժ գտնեք և կտրուկ միջոցների դիմեք, դրանք, ի դեպ, նաև կվերականգնեն և էապես կբարձրացնեն պետության և Ձեր հեղինակությունը, ապա խնդրում եմ ուշադրություն դարձնել նաև այն բանի վրա, որ «ձեր սիրելի Լիցկան», որին քիչ է մնում Վարդան Մամիկոնյանի և մյուս սրբերի շարքը դասեք…, չափազանց ծանր վիճակի մեջ է դրել մարզը, իմ հայրենի շրջանը (անսանձ քրեածին մթնոլորտ, անպատժելիություն, աննախադեպ իրավական նիհիլիզմ, ազատ ձեռնարկատիրական գործունեության ծավալմանը սքողված և անսքող խոչընդոտում, մարդկանց պատվի և արժանապատվության, նրանց սահմանադրական իրավունքների աղաղակող՝ լկտի ոտնահարում, ևն, ևն), այդ վիճակի պատճառով վերջին շրջանում, մասնավորապես նկատելիորեն աշխուժացել է արտագաղթը, մարզի՝ հայտնի ստրատեգիական կարևորություն ունեցող բնակավայրերն ավերվում, դատարկվում են, մարզի մակերևույթն ու ընդերքը բառացիորեն կողոպտվում է հանուն մի քանի անձանց տզրուկացման, գործազրկության մակարդակը ՀՀ ամենահարուստ՝ բնական հարստությամբ, մարզում, երիտասարդության շրջանում կրկնակի անգամ բարձր է հանրապետական միջինից, աղետալի վիճակում է սոցիալական բարոյաիրավական արժեքային համակարգը, լրջորեն վտանգվում է՝ կառավարման– տեղական «խուլիգանական համակարգի» պատճառով, պետության հեղինակությունը, ևն, ևն…). ուստի չափազանց կարևոր է, որպեսզի մարզը ստեղծված ծանր վիճակից հանելու կամ վիճակը նկատելիորեն բարելավելու համար «հատուկ» մոտեցում ու հոգատարություն դրսևորեք («աղետի հետևանքները վերացնելու համար…»), անկախ կուսակցական, «թիմային մոտեցումներից», նորմալ դաստիարակված, մարդկանց՝ ժողովրդի հետ նորմալ շփվել, նրանց պրոբլեմները հասկացող կադրեր ուղարկեք և ոչ թե մի «մաֆիոզը» փոխարինվի մյուսով, մի ապուշը՝ մեկ ուրիշ ապուշով, «մի բիրդան աղան»՝ մեկ ուրիշ «բիրդան աղայով», մի պարանոյաով տառապողը՝ մի շիզոֆրենիայով տառապողով, մի ստրկամիտ– հաճոյակատարը՝ մեկ ուրիշով… ևն, ևն։ Մարզը վերջնական աղետի եզրին է. Ձեր վճռական քայլերով դուք դեռևս կարող եք վիճակը նկատելի չափով բարելավել, դրանով իսկ նաև բարի հետք թողնելով Սյունիքում։*
Պ-ն նախագահ, «Լիցկան» որպես անձնավորություն ու իր ամբողջ գործելակերպով, անշուշտ, արտառոց երևույթ է ամբողջ երկրի ու պետականության համար, բայց դրանով հանդերձ, այնուամենայնիվ, այն սոսկ մասնավոր դեպք է, քանզի արդյունք է ընդհանուր սոցիալ– տնտեսական, պետաիրավական այնպիսի անբարենպաստ մթնոլորտի, բնականաբար նաև համընդհանուր քրեածին մթնոլորտի, որը օր օրի, ժամ առ ժամ կարող է հանգեցնել վտանգավոր համընդհանուր պայթյունի, չպետք է թույլ տալ որպեսզի կայծից բոց բռնկվի, պետք է անհապաղ ձեռնամուխ լինել (շատ վաղուց արդեն դա անհրաժեշտ էր. ես բազմիցս եմ ասել…) արմատական սոցիալ– տնտեսական, պետաիրավական ու փաստական փոփոխությունների աղետը կանխելու համար…
Այս առումով նաև կարծում եմ, որ անհրաժեշտ է, վաղուց արդեն պահն է, որպեսզի մարզի բնակիչները լույս աշխարհ հանեն «պարոն» մարզպետի (արդեն նախկին) և նրա հանցակիցների, ձեռնասունների գործած բոլոր չարիքները՝ ոչ միայն նրա համար, բնականաբար, որ նա օրենքով նախատեսված իր արդարացի պատիժը կրի, նաև մթնոլորտը առավել կամ պակաս չափով մաքրվի, առողջացվի, այլև նրա համար՝ ոչ պակաս կարևորը, իսկ գուցե և ամենակարևորը՝ որպեսզի նրա հաջորդները գոնե փոքր ինչ սթափվեն, դասեր քաղեն… Գոնե հիմա մարդիկ պետք է վերջապես իրենց մեջ ուժ գտնեն՝ հաղթահարեն անհասկանալի վախն (ապշեցնող է՝ մի ամբողջ ժողովուրդ ինչու պետք է վախից «կուչ գա», սսկվի մի ինչ-որ քրեականի կամ այլ բախտախնդիրների առաջ, նույնիսկ ամենաբռնակալ ու արյունարբու սուլթանների, իշխողների դեմ են մարդիկ, ժողովուրդները համարձակվել և համարձակվում անձնազոհորեն ընդվզել, անգամ միջնադարյան խավարամտության և սարսափների պայմաններում…) ու ստրկամտությունը… Սա ինչ կույր ու անպատվաբեր հնազանդություն, «լռություն» է՝ այն էլ այն ժամանակ, երբ ժողովուրդը ողբերգական վիճակում է, երկիրը վերջնական աղետի սահմանագծում,..
Մի՞թե մենք, մեր մարդիկ, կորցրել են պատվի ու արժանապատվության ամենատարրական զգացումները, այն էլ այն պայմաններում՝ ժամանակաշրջանում, երբ անգամ «հետամնաց– քոչվոր» ցեղերն ու ժողովուրդներն են ոտքի ելել հանուն իրենց օրինական, բանական ու բնական իրավունքների պաշտպանության…
Ի վերջո, որքան էլ ծանր ու ողբերգական լինեն մասնավոր դեպքերը՝ տվյալ դեպքում հունիսի 1-ի ողբերգությունը, որի համար, բնականաբար, մեր ափսոսանքն ու կարեկցանքն ենք հայտնում, այնուամենայնիվ կարևորը երկրում ու մարզում ընդհանուր մթնոլորտի բարելավումն է. այն անառողջ ու քրեածին մթնոլորտի վերացումը, որը ծնում և ցավոք, այսպես շարունակվելու դեպքում դեռևս նոր ողբերգություններ կծնի…
Եվ վերջապես, այսօր մեր երկրում եղանակ ստեղծող անձինք, սկսած մեր «բիրդան աղաներից», ամենաբարձրաստիճան պաշտոնյայից մինչև դատախազները, ոստիկանապետերը, դատավորները, մարզպետները, գյուղապետերը և այլք, պետք է հասկանան, որ իրենց մեղքով ստեղծված մթնոլորտը աղետի է տանում մի ամբողջ ժողովրդի, ներկա և ապագա սերնդին՝ նաև իրենց զավակներին (եթե նույնիսկ հանգամանքների բերումով իրենց, իրենց երեխաների համար՝ ի տարբերություն հազարավոր, հարյուր հազարավորների, այսօր լավ է…): Ես դույզն անգամ չեմ կասկածում, որ ոչ հեռավոր ապագայում համբերության բաժակը լցված ժողովրդի՝ (թեկուզ և սեփական «անկախ» և «դեմոկրատական» երկրից փախչող) սոցիալական հզոր պայթյունը իր ճանապարհից կմաքրի մի ամբողջ ժողովրդի մղձավանջային վիճակի հասցրած ամբողջ աղտեղությունը՝ քրեածին– օլիգարխիական համակարգը իր բոլոր ճյուղավորումներով, բայց դա կանցնի նոր տառապանքների, նոր ողբերգությունների ճանապարհով: Ինչու գնալ դրան, երբ հնարավոր է խաղաղ միջոցներով փրկել կամ էապես մեղմել վիճակը…
Կարծում ենք, որ առանց հապաղման խաղաղ վերափոխումների կամ գոնե մի քանի արմատական քայլերի դիմելը, նաև մեր օլիգարխների, այսօրվա տիրապետող ուժերի շահերից են բխում (թեպետ անկեղծ ասած, նրանց շահերն ինձ բոլորովին էլ չեն հետաքրքրում, քանզի երկիրն ու ժողովրդին այս վիճակին հասցնելու համար նրանք արժանի են ահեղ դատաստանի…):
Մալիկ Միրաքի Թելունց
Իրավագետ, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու,
Սյունիքի մարզ, գ.Խնձորեսկ,
* Ի վերջո հունիսի 1-ի դեպքը ոչ միայն զոհ տված կողմի և Ս. Խաչատրյանի ողբերգությունն է, այլև մեր ամբողջ երկրի, ժողովրդի առկա վիճակի ողբերգականության արտացոլումը, այսօրվա արատավոր իրավական ու փաստական կարգերի, կառավարող ուժերի արատավոր գործելակերպի հետևանք…
**Թե չէ այդ դեպքի շրջանառության դրված ժապավենը դիտելուց տպավորություն է ստեղծվում, որ միայն այդ «անաղարտ» նկարահանում– ֆիքսումը բավական է, որ «Լիցկային» (տանը քնած…) և մյուս. ազգային հերոսի կոչում տան… Անշուշտ հասկացողի համար բավական պրիմիտիվ «փաստարկ» է նաև տղայի կալանավորմամբ Լիցկային (դրդիչին ու կազմակերպչին) շղարշելու առայժմ սքողված փորձը… (Սա ընդամենը կարծիք է…):
Ի դեպ այդ նկարահանումը (ըստ հեռուստահաղորդման՝ մարզպետարանի տրամադրած) թեպետ բոլորովին էլ անպիտանի չէ (այնուամենայնիվ հաստատում է մի շարք հանգամանքներ), սակայն՝
ա) ինքնին «անկապ» է,
բ) չի արտացոլում հանցագործության առաջացման մեխանիզմը՝ սկիզբը, շարժառիթը, պատճառը ևն, որը բնականաբար հնարավորություն կտար տեսնելու նաև պ-ն մարզպետի հանցավոր դերը՝ այդ արյունոտ դեպքով, այդ վիճակով այն ավելի շուտ խեղաթյուրում է վիճակը՝ կամա թե ակամա տպավորություն ստեղծելով (հնարավոր է նաև միտումնավոր…) թե իբրև խեղճ ու կրակ մարզպետն ու իր ընտանիքը ավազակային հարձակման են ենթարկվել և դրանից բխող ինքնապաշտպանական (անհրաժեշտ պաշտպանություն) քայլեր կատարել… Ըստ որում, նույնիսկ զինդատախազն օգտագործեց Ս. Խաչատրյանի «տան ուղղությամբ» «հարձակում» բառերը…
Ի դեպ, ուշագրավ են զինդատախազի նաև մյուս մեկնաբանությունները՝ հատկապես այն ժամանակ, երբ դեռ գործի քննությունը նոր նոր է միայն սկսվում. «Ս. Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել» ևն։ Կարելի է մտածել, որ «դեպքի վայր» հասկացությունը, նրա ծավալները՝ սահմանները, ընկալելի չեն զինդատախազի համար… Անշուշտ Լիցկան դեպքի վայրում չէր (իսկ որտեղ էր հարցին զինդատախազը այդպես էլ չպատասխանեց…), այլապես նա իր «հայդուկուհի» անզեն կնոջը չէր ուղարկի «զինված բանդայից» զենք խլելու…(ըստ որում, կնոջ հայտնվելը՝ որքան էլ հասկանալի, այնուամենայնիվ, ավելի շիկացրեց մթնոլորտը հայտնի չափով արհեստականորեն դրամատիկ վիճակ ստեղծելով…):
Ի դեպ, չգիտես ինչու Լիցկայի «արիասիրտ» ու «համբավավոր» թիկնապահներն օրինակ չվերցրին տ. Լորետայից և չփորձեցին իրենք էլ «փոքրիկ Տիգրանի» ձեռքից զենքը խլել… Առավել քան զարմանալի է, որ «մուշ– մուշ քնած» Լիցկան այս անգամ էլ որոշել էր իր հարազատ կնոջն ու որդուն «փուռը տալ», այս անգամ էլ «ջրից չոր դուրս գալու» նպատակով. մի բան, որը կարծես թե հաջողվել է՝ ի դեմս հեքիաթներին հավատալու հակում ունեցող զինդատախազի… Անշուշտ շատ թե քիչ հասկացողի, առավել ևս մասնագետի համար դժվար չէ տեսնել «Լիցկային» մեջտեղից՝ «գործից հանելու» միտումը (դա իհարկե իրավապահ մարմինների համարձակությունից դուրս է և կարող է արվել միայն ամենաբարձր մակարդակով…), բայց չպետք է մոռանալ, որ դա կարող է հանգեցնել նոր ողբերգական հետևանքների, անգամ եթե «Լիցկայի» «փրկությունը» կատարվի «Վանոյի պես»՝ «միջազգային հետախուզման ուղարկելու» տարբերակով, քանզի նա իր ցինիզմով (Արամ Աբրահամյանի արտահայտությամբ՝ լկտիությամբ ու կամայականություններով), գործած չարիքներով համեմատելի չէ ոչ ոքի հետ… (Թեպետ իր անձնական բացասական որակներով հանդերձ այդ խաչագողը իր մյուս խաչագող գործակիցների ու ձեռնասունների հետ մեկտեղ, իհարկե ոչ միայն՝ նաև նրանք, Րաֆֆու մի պատկերավոր արտահայտությամբ վերջին հաշվով ավերված, փչացած, անբարոյականացած՝ իրենց իսկ կողմից այդպիսին դարձրած, հասարակության հրեշավոր ծնունդն են սոսկ… ):
Կարծում եմ, որ այսօր նրա համար ապահովության միակ առավել կամ պակաս չափով հուսալի երաշխիքը, նաև ուրիշներին նոր վնասներից հնարավորինս զերծ պահելու երաշխիքը առայժմ նրա անկեղծ խոստովանությունն ու արդարացի՝ արժանի պատժի կրումը կլիներ…
Ի դեպ, դա հայտնի չափով զերծ կպահեր նաև իշխանության, մասնավորապես նրա բարձրաստիճան ներկայացուցիչների առանց այն էլ ոչ առանց հիմքի խաթարված հեղինակությունը նոր վարկաբեկիչ հարվածներից, քանզի թաքուն չէ, որ հենց նրանք էլ իրենց «պարտակող– հանդուրժողականությամբ» բանը հասցրել են այս վիճակին… (ի վերջո, դա ողբերգության վերածվեց ոչ միայն տուժող կողմի, այլև նաև հենց Լիցկայի, նրա ընտանիքի, մերձավորների համար, ըստ որում սպանության դեպքում ամենածանր հետևանքը սպանվածը չէ, և ոչ էլ այն, որ դրա կատարողը կարող է ցմահ ազատազրկման կամ նույնիսկ մահապատժի ենթարկվել, այլ տասնամյակներով շարունակվող՝ հաճախ անխուսափելի նոր ողբերգություններով, հղի, թշնամությունը…):
Իհարկե մեր այսօրվա պետաիրավական իրականությանը բոլորովին էլ խորթ չէր լինի, եթե ոչ միայն Լիցկան այս անգամ էլ «ջրից չոր դուրս գա», այլև «փոքրիկ Տիգրանը» ևս պարզապես պատասխանատվության ենթարկվի, օր.՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կամ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության համար, իսկ հեռուստատեսությամբ հայտնված՝ «հայտնաբերված մեծաքանակ» զենքը, պարզվի, որ ՊՆ-ն է հատկացրել նրանց՝ մարզպետի տան վրա սպասվելիք թուրքական դեսանտի հարձակումը ետ մղելու համար…
ՀՀ նախագահին, ԱԺ-ին և մյուս, ուղարկված իմ նամակ– առաջարկություններում քանիցս նախազգուշացրել եմ Լիցկայի պես (հատուկ մատնանշելով նաև հենց Լիցկային) անձանց մեր պետական կյանքում հանդուրժելու անթույլատրելիության, նրանց սանձարձակ ու անպատիժ գործելակերպի, դրա արդյունքում սպասվելիք (նաև արդեն կատարված) ծանր հետևանքների մասին (Տես օր. Մ. Ս. Թելունց, Աշխատությունների ժողովածու, Ե. 2011թ., էջ 100– 102 և հտ և ուրիշ.) սակայն դրանցից ոչ մի հետևություն չի արվել, և այսօր էլ նշված գործով փոքր-ինչ ոչ օբյեկտիվություն կարող է նոր, ավելի ծանր հետևանքների հանգեցնել…
Անշուշտ հունիսի 1-ի դեպքով երկու կողմերին էլ սթափության, զսպվածության կոչ կանեի, բանականը, նաև ապագա սերունդների կյանքը ևս չմթագնելու հրամայականը պահանջում է նոր ողբերգությունների տեղի չտալ, բայց այստեղ արդեն կարևոր է պետության դերը, կարևոր է, որպեսզի ոչ միայն տվյալ կոնկրետ քրեական գործով իրականում օբյեկտիվ քննություն կատարվի ու բոլոր մեղավորները, բնականաբար առաջին հերթին գլխավոր մեղավորը, որին հայտնի կամ անհայտ պատճառներով փորձում են նորից ստվերի տակ պահել…, պատասխանատվության ու արժանի պատժի ենթարկվեն՝ օրենքով, այլև առավել կարևորը պետության կողմից արմատական քայլեր կատարելն է՝ ոչ միայն Սյունիքում, այլև ամբողջ երկրում անսանձ քրեածին մթնոլորտի վերացման ուղղությամբ։ Այդ քայլերը չարվելու, այդպիսի մոտեցումների բացակայության պայմաններում՝ դեպքում, դժվար, գուցե և անհնարին կլինի խուսափել նոր ողբերգություններից…
* **Ի սեր Աստծո, պարոն նախագահ, մենք էլ ենք մեղք, «Լիցկան» էլ, նրա ընտանիքն էլ. նրանց էլ փրկեք, ժողովրդին էլ, փոխեք Ձեր մոտեցումները, գուցե ոչ միայն Սյունիքի վերաբերմամբ…
Ես ոչ նախկին պաշտոնի կամ պաշտոնների համար եմ ափսոսում, որից հրաժարվել եմ կամովին, ոչ էլ նորն եմ ուզում, եթե «մի փութ» ոսկի էլ տան, ես այս համակարգում չեմ աշխատի, այլ բան է՝ այն արմատական փոփոխությունների ենթարկվի, խոսքն անշուշտ սոցիալիզմի կամ կոմունիզմի մասին չէ, այլ պարզապես առավել կամ պակաս չափով բանական հասարակարգի, համակարգի, այնպես որ փորձեք ինձ ճիշտ հասկանալ, անգամ այս անբնական ու բազմաթիվ կողմերով անբանական հասարակարգում ինչ որ դրական բան, ինչ-որ առավել կամ պակաս չափով նկատելի արմատական բարեփոխում կարելի է անել, և ոչ թե անգամ ամենափոքր ու հեշտ լուծվող հարցերում մարդկանց հասցնել անկանխատեսելի հետևանքներով հղի վտանգավոր վիճակների… (Թե չէ ամոթ է այս արյունոտ դեպքով, գոնե Լիցկայի համար առաջինը լիներ…, նրան իրավունք տալ ինքը որոշելու՝ մնալ, թե՞ չմնալ, մշտապես հրաժարական տալ, թե՞ ժամանակավոր, ամոթ է, նույնիսկ ամենափոքր ու հետամնաց «կոլխոզները» այդ մակարդակում չէին ղեկավարվում…
Ինչ եք կարծում՝ Թալեաթին, Էնվերին և մյուս, թուրքերը կսպանե՞ին, իհարկե ոչ. նրանք իրենց նոր «Հայրենիքն» էին փրկում թեկուզ ամենազազրելի ձևերով՝ անգամ ամբողջ ժողովուրդների ոչնչացմամբ. դրա համար էլ նրանց հայերը սպանեցին, իսկ «Լիցկայի», նրա պես մյուս, ու նրանց հովանավորներից ով է փրկելու մեր ժողովրդին…
Ինչի՞ եք ձգտում դուք, ինչի՞ եք մղում առանց այն էլ մեր հուսալքված ժողովրդին… Ես հասկանում եմ «Լիցկայի» անուրանալի դերը Սյունիքի խմբակային կողոպուտի (հանքանյութի ևն), ընտրությունների ի օգուտ ձեր խմբավորման զանգվածային ու ցինիկ կեղծումների ևն, գործում, բայց իր անկառավարելի ու անկանխատեսելի վարքագծով նա արդեն հենց ձեր խմբավորման գոյությունն է վտանգի տակ դնում… Տարօրինակ է, որ նույնիսկ դա չի ընկալվում…
Չի կարելի նաև անտեսել, որ «Լիցկան» մի ամբողջ հանցավոր սինդիկատ է ստեղծել՝ ընդգրկելով դրանում ոչ միայն իր հանցավոր (թմրամոլ, թմրանյութերի ապօրինի շրջանառություն, սպանություններ և այլ հանցավոր արարքներ կատարող) «ազգուտակին», այլև ուրիշների՝ սկսած ուսումնական հաստատություններից՝ ԳՊՀ և ուրիշ (Մարդու երևակայությունից անգամ դուրս է, իմ մեղմ ասած կիսագրագետ բնածին քրեածին հակումներով մեղադրյալը՝ «Լիցկան» պետական համալսարանի՝ Գորիսի պետհամալսարանի ղեկավար՝ կառավարման խորհրդի նախագահ… դրա համար էլ այն վերածվել է նրա, ինչը որ կա այսօր… (Ի դեպ այդ մասին տես Մ.Ս. Թելունց, «Լուսաշավիղ…», «էդիթ Պրինտ» հրատ., Երևան, 2012 և ուրիշ.)) և այլ կազմակերպություններից ու նրանցում խարիսխ ձգած «գործարարներից», թափթփուկներից ևն։ Ահա թե ինչու կարևոր է, որպեսզի նաև այդ քրեական գործի շրջանակներում օբյեկտիվ ու բազմակողմանի և ամբողջական քննությամբ, նաև քաղաքացիներից ստացվող՝ հնարավոր ահազանգերի հիման վրա, պարզվեն նրանց ոչ վաղ անցյալում և դրանից հետո կատարված բոլոր արարքները (ի դեպ, որոնց մասին նույնիսկ մամուլում երբեմն– երբեմն ձայներ են հնչել և հնչում…), մեղավոր բոլոր անձինք օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկվեն, պետությանը պատճառված հսկայական նյութական վնասը վերականգնվի (ինչքա՜ն ապօրինի, չհարկված «բիզնեսներ» կան «Լիցկայի» տանիքի տակ գործող, որոնք իրենց տերերին միլիոններ են բերել, իսկ պետությանը՝ ոչինչ, էլ չեմ ասում պետական ու տեղական կառավարման մարմիններում խոշոր և առանձնապես խոշոր չափերի յուրացում– հափշտակությունների մասին՝ տե՛ս օր. Վերահսկիչ պալատի մարզում կատարված կիսատ– պռատ ստուգումները, որոնք անգամ իրենց կիսատ– պռատությամբ լուրջ տագնապ են հարուցում…
Մի խոսքով «կարկատանային կսմթոցները» ոչ մի արմատական արդյունք չեն տա. անշուշտ կարևոր է նաև, որ գլխավոր մեղավորը նորից դուրս չպրծնի՝ «ջրից չոր դուրս չգա» – դա լրջորեն կվտանգեր առանց այն էլ խարխլված պետության, մասնավորապես նրա իրավապահ մարմինների հեղինակությունը… (Անշուշտ հիմնականում ոչ իրավապահների մեղքով… ): «Լիցկան» այն մարդը չէ, գոնե ինձ համար, որպեսզի այստեղ կիրառեք. «Եզը որ ընկնում է, դանակավորները շատանում են» արտահայտությունը, նախ լայն հասարակությանը հայտնի է, որ ես վաղուց եմ ուշադրություն հրավիրել և հրավիրում այդ և մյուս այլանդակ երևույթների վրա… Ինձ համար սակայն նա սոսկ Մինոտավրոսի կամ մեզ հայտնի մեկ այլ հրեշի՝ մի զզվելի շոշափուկն է և եթե նրա բոլոր ճյուղավորումները գոնե այս դեպքից հետո ժողովուրդը չոչնչացնի (խոսքը մարդկանց ոչնչացնելու մասին չէ), ապա առասպելական հրեշ– մարդակեր Մինոտավրոսն ավելի հրեշավոր կդառնա… Բազմակողմանի, անաչառ ու սկզբունքային մոտեցումը կարևոր է նաև նշված դեպքի հետ կապված կամ չկապված միանգամայն հնարավոր այլ ծանր հետևանքները, նոր բռնկումների՝ առավել ողբերգական, ալիքը կանխելու համար, այլապես հետո շատ ուշ կլինի… (ինչպես որ Լիցկայի և մյուս. հարցը ժամանակին չլուծելը, հովանավորությունը նրա ու նրա հանցավոր քրեածին– օլիգարխիական ևն, խմբավորման նկատմամբ հանգեցրեց հիշատակված արյունոտ դեպքին…):
Հիշեցնեմ նաև որ Ձեզ և իրավասու մյուս մարմիններին ուղարկված իմ մի շարք նամակ– առաջարկություններում, գիտական, գիտա- հրապարակախոսական աշխատություններում ես ուշադրություն եմ հրավիրել մի շարք տագնապալից հիմնախնդիրների վրա, և վերաթերթելու դեպքում դրանք ևս օգտակար կլինեն Ձեզ համար։ Ստրատեգիական հատուկ կարևորություն ունեցող Սյունիքի մարզը պետք է դուրս բերվի այս աղետալի վիճակից, նրանից հեռացվի ամբողջ աղտեղությունը, հնարավորինս վերականգնվի պետության խաթարված հեղինակությունը։ Այդ առնչությամբ, վերը նշվածին որպես նպաստող՝ բարենպաստ պայման չափազանց կարևոր է նաև, որպեսզի նոր պաշտոնյաների (մարզպետ ևն) նշանակման հարցում ձերբազատվեք «իմ թիմից», «իմ կուսակցությունից», «լավ տղաներից», «կռվող տղաներից», «մեր գյուղից» և այլ սքողված ու անսքող ստերիոտիպերից. հիմա այդպիսի ճոխության ժամանակը չէ. վիճակի աղետալի է, հիմնախնդիրը շատ ավելի բարդ՝, քան արտաքուստ կարող է երևալ՝ թվալ…
Փլուզված ներսոցիալական «միաբանությամբ», պատերազմի նոր բռնկման վտանգի տակ գտնվող, աշխարհաքաղաքական հայտնի անբարենպաստ վիճակում գտնվող, սեփական երկրից փախչող՝ արդեն խրոնիկական դարձած արտագաղթի, ժողովրդի երկիր եք. այս և բազմաթիվ այլ հայտնի կործանարար– ազգակործան երևույթների պայմաններում մեզ համար, պետության համար ոչ մի հարց չի կարող փոքր լինել, վաղուց արդեն սթափվել էր պետք…
Հայտնի անձանց մեղքով Սյունիքը ծանր համաճարակով է բռնկվել, հայտնվել 9 գլխանի հիդրայի մահասարսուռ ճիրաններում, նրան փրկել է պետք… Ես Ձեզ, բոլորիդ հաջողություն եմ մաղթում Ձեր հնարավոր ազգանպաստ (ավելի ճիշտ՝ ազգափրկիչ…), պետականամետ ու ժողովրդամետ գործունեության համար, ամենայն բարիք։
Նամակ ռուսաց թագավորին:
Ստնտու մայրը իր զավակին չի լքի:
Ծիտը երազում կորեկ է տեսնում:
Ձայն բարբառո հանապատի:
Գելի գլխին ավետարան կարդացին , ասաց ` ”Ոչխարը սարն անց կացավ”;
Ձուկը գլխից է …….. ներողություն արտահայտությանս….
ախր ում եք գրու և ինչ եք գրում , նա ձեզանից լավ գիտի թե ինչն- ինչոց է,եթե ցանկանար նրան պատժել, ապա դա վաղուց արած կլիներ, քանի որ սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ կարծում եմ վերջինը կլինի ցավոք. այնպես որ իուր եք նեղություն քաշել և այդքան երկար տեքստ գրել. ձուկը գլխից է հոտած.
Բոլովին էլ իզուր չէ այս նամակը: Եթե այսպիսի նամակներ «տեղան» ու «ողողեն» անարդար մարդկանց, մի օր նրանք տեղի կտան ու «կխեղտվեն» իրենց իսկ գործած մեղքերի մեջ:
սիրելի արմինե, տա աստված, որ այդպես լինի , և դրա նման տականքները իսկապես պատժվեն.
Թքեմ ես քո երեսին Մալիկ Թելունց կոչեցյալ:Ժողովուրդ ջան, ես Գորիսեցի եմ և շատ լավ եմ ճանաչում և նախկին մարզպետին և Մալիկին:Ի դեպ ասեմ,որ Սուրիկ Խաչատրյանը բազմաթիվ անգամ նրա ընտանիքին լավություն է արել,օգնել գումարով՝ տղաների հարսանիքները կատարելու համար,3 տղաներին տեղավորել է աշխատանքի, իրեն տեղավորել Գորիս համալսարանում աշխատանքի, բայց կաշառակերության համար վռնդել են համալսարանից:Այդ նախկին դատախազ կոչվածը,որը հանուն փողի բազմաթիվ ճակատագրեր է խեղել,այժմ հանդես է գալիս արդարության վերականգնման ճառերով և չի կարողանում համակերպվել իր դարը ապրած լինելու փաստի հետ:Փաստերը կարող եք ճշտել և համոզվել:
Ապրես Նարա ջան,համամիտ եմ քո հետ, ափսոսում եմ որ այն մադիք վօրոնց մեր մարզպետը ամենօրյա կենցաղային հարցերն էր լուծում անշահախնդիր, ինտերնետից չեն օգտվում,որովհետև հասարակ մարդիկ են,մի միջին խավ է,որոնք այս պահին իրենց սեփական կաշվի վրա զգում են նրա բացակայությունը, ամեն օր սպասում են նրա վերադարձին,չեն կարողանւմ պաըքարել կաշառակերների <> նամակներին համահունչ պատասխանելով: Իմացած եղեք մարզպետը երբեք որևէ ակնկալիքով մեկին օգնած չկա, ի տարբերւթյուն մնացած պաշտոնյաների: Նրա բազմաթիվ գործերը եթե դնեք կշեռքի մի նժարին, մյուս նժարին դրված բոլոր ասեկոսությունները ու մեղադրանքները հօդս կցնդեն: Սյունիքը իր պատմության մեջ այսպիսի հզոր մարդ ու մարզպետ հաստատ չի ունենալու:
Միայն դու էիր պակասում, Թելիկ ջան, ժամանակին մարզպետի թևերի տակ դափնիներ էիր վայելում, պաշտոնից ազատվեցիր, դարձար կարիճ: Գրածդ էլ բանի նման չէ: Միշտ էլ փայլել ես տգիտությամբ: Նախագան էլ պիտի նստի, քո տխմարապատումը կարդա: Խեղճ մարդ: Տեսնես քանի օր ես չարչարվել այս անորակ երկարաբանությունը գրելու համար:
Ապրես Վասպուր ջան : Ափաոսում եմ, որ սկզբից Ձեր մեկնաբանությունը չկարդացի, այլապես չէի ընթերցի այս տխմար, անբովանդակ,միապաղաղ, իրար կրկնող ու հոգնեցնող <>: Հետաքրքիր է, ինչու են նման մարդիկ մտածում, որ երկու տառ ճանաչելով կարող են իրենց հռետոր կոչել:
Նա՛ռա՛, ոնց որ շատ նման ես լորետային, հա էլի լորետան է։ Միայն նա կարող էր այդպես մաղձոտ խոսել։
Ինչու՞ ես թաքնվել Հայ Քրիստոնյա անվան տակ,գոնե սեռդ գրիր,որ իմանանք ոնց խոսենք հետդ
Ուր՞ փախար,հայ քրիստոնյա-մալիկ
Հարգելի aravot.am ,Ինչպես տեսնում եմ Դուք դեմ եք գնում Ձեր սկզբունքներին,Դուք ամենևին էլ անկողմնակալ չեք,կատարում եք պատվերներ՝ նույնիսկ մեկնաբանությունների դաշտում:Ինչու են մեկնաբանություններ դաշտից հեռացվում որոշ մեկնաբանություններ,որոնք ցույց են տալիս մալիկի իրական ով լինելը,չլինի թե մալիկ թելունցը հենց Ձեր, այսպես ասած սյունիքյան փչացած հեռախոսն է, ով ապատեղեկատվություն և հերյուրանքներ է տարածում Ձեր կայքի միջոցով: Եղեք արդար…
Հարգելի Nara… Ձեր մեկնաբանություը հանվել է հայհոյանք պարունակելու պատՃառով…..թեման քննարկեք որքան ուզում եք, բայց առանց վիրավորանքների….
Հարգանքով` aravot.am
Անկախ նրանից,թե ո՞վ է գրողը՝ այն կատարյալ դատավճիռ է իշխող խունտայի համար:Իրավբանության տեսանկյունից՝ անթերի է,քաղաքացիականության տեսանկյունից՝ խիզախ:
Բայց,ցավոք սրտի՝ մեկնաբանություններն արված են զուտ հայկական ոգով՝ հարցն իջեցնելով նեղ անձնական ու քաղքենիական տիրույթ:Սերժն՝ իհարկե չի կարդա այդ բաց նամակը:Նույնիսկ,եթե կարդա էլ՝ շատ բաներ չի հասկանա,քանզի իր տատը դրանց մասին բան չի ասել ժամանակին ու դրա հետևանքով “խիյարը թարս է բուսնել”,մեծացել՝ “տոկոս է խփել”,մեր Հայրենիքում գաղճ մթնոլորտ է ստեղծել,իսկ մենք էլ նրան չենք ասում՝ այդքան բանից հետո եկել էս՝ որ ի՞նչ անես,որ մեր երկիրը վերջնականապես կործանե՞ս…
aravot.am Դուք արդար չեք , չեմ վստահում Ձեզ
ա լավ այ խնձուրկեցի, ծանր տեղ ես ման կամ վեր թռնես ըտեղ, ժամանակին հերթ էիր կանգնում վեր բարեվես
Շատ լավ ու շատ ճիշտ նյութ: Ծիծաղս գալիս է ոմանց մեկնաբանությունները կարդալիս, շատ ծիծաղելի է, նույնիսկ զզվելի, գոնե այսքանից հետո ամոթ ունեցեք մի գովաբանեք ու դրանով աղ մի լցրեք սյունեցու վերքերին
Կարդում եմ Նառայի մեկնաբանությունները և խղճում եմ նրան,որ այդքան ստրկամիտ է, ինչպես կարելի է պաշտպանել մի մարդու, ով ոզում էր պայմանագիր կնքել պարսիկների հետ և Սյունիքի արոտավայրերը տար ոչխարներին արածելու, երբ նրա տնից առգրավել են մեծ քանակությամբ զենքեր,երբ նա միլիարդավոր դրամների սեփականություններ ունի, նշում եք ,որ լավություն է արել,ում՞ քրտինքն ու արյունն է լավություն արել ,քեզ ինչ՞ լավություն է արել։
Մի զարմացեք եւ մի զայրացեքէՀայաստանում չկա եւ չի կարող լինել անկախ մամուլ: Նախ.Հայտնի է «Ով վճարում է նա էլ երաժշտություն է պատվիրում»: երկրորդը ցավոք հայ լրագրողները ինտելեկտուալ իմաստով մեղմ ասած մի փոքր խակ են: Եվ այպես պատվերը եւ խակությունը եւ ահա սրա նման տականքների մասին օրերով եւ շաբաթներով վերլուծականներ են տպագրվում, քննարկվում: Այն պարագայում երբ սրա նմանները նորմալ երկրներում վաղուց պետք նայեյին վանդակապատ երկնքին: Գուցե եւ կռվել է երկրի համար, բայց դա չի նշանակում թե պետք է այդ ժաղավրդի արյունը ծծի:Ինչ խոսք մեղավորը նրա հովանավորներն են: դարձյալ ժողովրդական իմաստությունն ասում է «Ձուկը գլխից է հոտում» իսկ հայաստանում ավաղ հոտած է ամեն ինչ: