1874 թվականին հիմնադրված անգլիական «Մաքլսֆիլդ Թաուն» ֆուտբոլային ակումբն անցած մրցաշրջանը եզրափակել է կես միլիոն պարտքով եւ գոյատեւելու համար մինչեւ օգոստոս պետք է 100 հազար ֆունտ ստերլինգ հայթայթի:
BBC-ի փոխանցմամբ, ֆինանսական ճգնաժամից դուրս գալու նպատակով ակումբը եզակի քայլի է գնացել` թիմի հիմնական կազմի տեղերը 20 հազար ֆունտ ստերլինգով վաճառելու մտահղացումով: Սակայն ակումբի ղեկավարությունը հետագայում հրաժարվել է այդ hամարձակ գաղափարից, քանի որ այն բավականին լայն արձագանք է գտել ֆուտբոլասերների շրջանում: Հայտարարվել է մրցույթ, որի հաղթողը պետք է նվեր ստանա ակումբի ֆիրմային հագուստի ամբողջական հավաքածու, մեկ շաբաթ հիմնական կազմի հետ մարզվելու եւ ակումբային լուսանկարում իր տեղն ունենալու իրավունք ունենա եւ մարզչի հայեցողությամբ երկրի առաջնության եւ գավաթային հանդիպումում հիմնական կազմում 10 րոպե խաղալու հնարավորություն ստանա: Սակայն դեռ որոշված չէ, թե մրցույթի հաղթողն ինչպես է որոշվելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ