Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում կրկին հիշատակվեց Ադրբեջանի քաղբանտարկյալների թեման

Հունիս 28,2013 15:50

Այսօր ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում քննարկվեցին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային վերաբերող հարցեր:

Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Քրիստոֆեր Չոփը իր զեկույցում նշեց, որ անհրաժեշտ է  կոնվենցիայում ներգրավել մի կետ, որն ավելի կամրացնի կապը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և անդամ երկրների բարձրագույն ատյանի դատարանների միջև:

Լիագումար նիստում քննարկվող հաջորդ թեման վերաբերում էր պետական և քրեական պատասխանատվության տարանջատմանը: Զեկույցով հանդես եկավ Նիդերլանդները ներկայացնող պատվիրակ Փիթեր Օմցիգը: Այս զեկույցի վերաբերյալ քննարկումներն առավել բուռն էին՝ կապված հետխորհրդային երկրներում գոյություն ունեցվող իրավիճակի հետ:

Ելույթի համար հերթագրվել էր նաև Հայաստանի պատվիրակության անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը, սակայն նա այդպես էլ ելույթ չունեցավ:

Ուկրաինացի պատվիրակները շեշտեցին, որ քաղաքական և քրեական պատասխանատվության տարանջատման թեման առավել սրված է հետխորհրդային երկրներում, և Ուկրաինան այդ առումով միակը չէ: Լատվիացի պատվիրակ Լոլիտա Գիգանեն էլ այս համատեքստում հիշատակեց Ադրբեջանի քաղբանտարկյալների թեման :

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930