Azatutyun.am. Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է Թբիլիսիի քաղաքապետարանի 4 բարձրաստիճան պաշտոնյաների` փոխքաղաքապետ Դավիթ Ալավիձեին, Թբիլիսիի զարգացման հիմնադրամի նախագահ Դավիթ Ավալիանիին, գնումների ծառայության պետ Ալեքսի Տաբուաշվիլիին եւ Մթածմինդա-Կրծանիսի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դմիտրի Չխեիձեին:
«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` 4 պաշտոնյաները «այլ անձանց հետ» յուրացրել եւ վատնել են առանձնապես խոշոր չափերի գումար` մոտ 49 միլիոն լարի (29 միլիոն դոլար):
Ձերբակալվածները իրենց մեղավոր չեն ճանաչում: Մեղադրանքի հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 7-ից մինչեւ 11 տարվա ազատազրկում: