Հունիսի 28-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, որ Կապանի Ողջի գետը` Սպանդարյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում, քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել 1935 թ. ծնված Ֆ. Սարգսյանին, ով տեղափոխվել է Կապանի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Կարդացեք նաև
ԱԻՆ