Վրաստանի Ուռեկի քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան գավաթի մրցաշարում 8 տարեկանների խմբում հանդես եկած հայաստանցի Արսեն Դավթյանը ինը հնարավորից վաստակել է 8,0 միավոր եւ նվաճել հաղթողի կոչումը: Նույն տարիքային խմբում Ռոբերտ Մուրադյանն արժանացել է երրորդ մրցանակի:
Տղաների 12 տարեկանների խմբում երկրորդ տեղն զբաղեցրել է Շանթ Սարգսյանը, իսկ Աննա Պողոսյանը երրորդն է ճանաչվել 8 տարեկան աղջիկների պայքարում:
Այս մասին տեղեկացնում է «Armchess.am»-ը
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ