«Հակակոռուպցիա» հասարակական կազմակերպության ղեկավար Գառնիկ Մարգարյանը ՀՀ իշխանություններին զգուշացնում է, որ աչալուրջ լինեն եւ իրենց գործողություններով չաջակցեն թուրքական ծրագրին` Հայաստանը թեթեւ արդյունաբերության, տուրիզմի եւ սպասարկող երկիր դարձնելուն. «Չի լինելու էդպես: Չեք կարող հայի միտքը կտրել, ու ինչքան էլ որ արտագաղթ լինի` մեզ մեր հողից էլ չեք կարողանալու կտրել, ինչպես որ չեք կարողացել հազարամյակներ»:
«Առավոտ» օրաթերթ