Նախկին հայ չինովնիկը 600 միլիոն դոլար ներդրում է ունեցել ռուսական «ԱՖԿ սիստեմա» ընկերությունում
«Ես շնորհակալություն եմ հայտնում այն քաղաքացիներին, որոնք հարյուրավոր փաստեր են ներկայացնում նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների կատարած թալանի մասին: Մարդիկ, ովքեր մինչ այժմ ինչ-ինչ պատճառներով լռել են, այժմ հստակ փաստեր են ներկայացնում: Մենք տարբեր փաստաթղթեր ու վկայություններ ենք ստանում եւ ՀՀ-ից, եւ ՌԴ-ից, եւ ԱՄՆ-ից, եւ եվրոպական տարբեր երկրներից: Ճիշտ է, դեռ այդ գումարների վերադարձի հստակ մեխանիզմները չկան, բայց դրանց մշակման ուղղությամբ մեր գործընկերներն աշխատում են: Բացահայտվելու են բոլոր այն հաշիվներն ու հարստությունները՝ լինեն դրանք գրանցված երեխայի, կնոջ կամ մեկ այլ մարդու անունով, եւ մենք հետամուտ ենք լինելու, որ այդ անօրինական ձեւով դիզած հարստությունը վերադառնա Հայաստան՝ գտնի իր օրինական տիրոջը: Ընդամենը ժամանակի խնդիր է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հակակոռուպցիա» հասարակական կազմակերպության ղեկավար Գառնիկ Մարգարյանը՝ սկզբի համար միայն բավարարվելով հետեւյալ հայտարարությամբ, որ միայն ռուսաստանյան «ԱՖԿ սիստեմա» ընկերությունում հայաստանյան նախկին պաշտոնյաներից մեկի մասնակցության չափը 600 միլիոն դոլարի է հասնում: «Հետո մենք կխոսենք նրա արտասահմանյան հաշվեհամարների, Կիպրոսում ունեցած գումարների Եվրոպա դուրսբերման եւ նմանատիպ այլ հարցերի մասին: Տեսնենք, թե ի՞նչ կպատասխանեն քննչական մարմինները»,- ասաց պարոն Մարգարյանը:
Մինչ այդ գործի մանրամասների հրապարակումը՝ մեր զրուցակիցն «Առավոտին» փոխանցեց ամերիկաբնակ հայ Աղաբեկ Աղաջանյանի (լուսանկարում) նամակը: Դեպքի մանրամասները պարոն Մարգարյանը հրապարակում է այն պատճառով, որ Աղաջանյանի բարձրաձայնումներից հետո մեծ հասարակական հնչեղություն է ստացել հարցը, եւ ի հայտ են եկել բազմաթիվ վկաներ, ովքեր կանգնել են արդարության կողքին: Այդ նյութերն ամբողջությամբ շուտով կտեղափոխվեն ՌԴ ՆԳՆ գլխավոր քննչական վարչության տիրույթ: Այս գործին «Առավոտը» (6.06.2013) մասամբ անդրադարձել է: Ըստ նամակի՝ Աղաբեկ Աղաջանյանը դարձել է խաբեության եւ խարդախությունների զոհ մոսկվաբնակ մեր հայրենակիցների կողմից: Իրադարձությունները ծավալվել են 2007-09 թվականներին, ինչից հետո Աղաջանյանը լքել է ՌԴ-ն՝ մեկնելով ԱՄՆ, որտեղ բնակվում է 2003 թվականից: Գլենդելում ծանոթանալով մոսկվաբնակ Ատոմյան եղբայրների հետ՝ համաձայնության են գալիս մարմելադի համատեղ արտադրություն կազմակերպելու մասին. ներդրումների ֆինանսական մասը պարտավորվում են ապահովել Ատոմյանները, իսկ մասնագիտականը՝ Աղաջանյանը: «Արտադրության սկզբից Հարություն Ատոմյանն ինձ վճարում էր ամսական հազար ԱՄՆ դոլար, իսկ 2008-ի հունվարից՝ երեք հազար ԱՄՆ դոլար՝ ինձ հասանելիք ամսական 150 հազար ԱՄՆ դոլարի փոխարեն, պատճառաբանելով, որ իր ներդրած գումարները դեռ ետ չեն եկել, եւ խոստացավ, որ հետագայում ինձ կտա ամբողջ գումարի կեսը»,- շարադրված է Աղաբեկ Աղաջանյանի նամակում: Արդարությունը վերականգնելու ակնկալիքներով վերջինս դիմում է ամերիկաբնակ իր ընկերներին՝ Լեռնիկին եւ Արթուրին: Վերջիններս նրան ուղարկում են Մոսկվա՝ Նորիկ Թեւանյանի մոտ: «Նորիկ Թեւանյանն ինձ հավաստիացրեց, որ կկարգավորի իմ եւ Հարություն Ատոմյանի միջեւ ծագած վեճը: Ես կարծում էի, որ ամեն ինչ կատարվելու է օրինականության սահմաններում, սակայն մեր հանդիպումից մեկ ամիս անց Չեչեպովեց քաղաքում սկսվեցին հանցագործ «ռազբորկաներ», եւ ապացուցվեց, որ Հարություն եւ Յուրա Ատոմյաններն ինձ խաբել են»,- ասված է նամակում: Թեւանյանն Աղաջանյանին առաջարկում է վերադառնալ ԱՄՆ եւ սպասել «հարցի վերջնական կարգավորմանը»: Արդեն ԱՄՆ-ում ոմն Վալերա, ով ներկայանում է իբրեւ Թեւանյանի եղբայր, հեռախոսակապ է ստեղծում Աղաջանյանի եւ Թեւանյանի շրջապատից ոմն Արմենի միջեւ: «Արմենը ինձ հայհոյեց, ասաց, որ մոռանամ Ատոմյաններին, եւ սպառնաց ինձ սպանել, եթե վերադառնամ Ռուսաստան: Հետագայում պարզվեց, որ Ն. Թեւանյանը Ատոմյաններից վերցրել է իմ հասանելիք ամբողջ գումարը, եւ վերջիններս մինչ օրս Ն. Թեւանյանին ամսական վճարում են 100.000 ԱՄՆ դոլար»: Ատոմյան եղբայրներն այնուհետեւ քաղցրավենիքի գործարան են հիմնադրում նաեւ Օրենբուրգ քաղաքում:
«Այս օրինակը ես բերեցի նրա համար, որ բոլորն էլ հասկանան՝ միեւնույն է, պատասխան են տալու»,- ասաց պարոն Մարգարյանը՝ հավելելով, որ անկախ նրանից, թե իրենց դիմած տվյալ մարդն այս պահին որ երկրի քաղաքացի է, իրենք պաշտպանելու են նրա շահերը: Նա մեկ անգամ եւս հավաստիացրեց, որ իրենք անձերի խնդիր չեն դնում եւ չեն պատրաստվում որեւէ մեկին վարկաբեկել, պարզապես հավատացած են, որ տարբեր տարիներին, տարբեր չինի պաշտոնյաների կողմից յուրացված գումարները պետք է վերադարձվեն Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին:
Կարդացեք նաև
Գառնիկ Մարգարյանը Հայաստանում իրականացված թալանի մասնակի ապացույց է համարում նաեւ վերջերս խորհրդարանում բուռն քննարկումների առարկա դարձած Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությունը: Մեր զրուցակցին, ինչպես այս օրերին՝ Հայաստանում բոլորին, անհանգստացնում է ՎՊ-ի հայտարարություններին հետեւած զարգացումները՝ բարձր չինովնիկները մատ թափ տվեցին իրենց ստորադասների վրա, խոսեցին քաղաքական ենթատեքստերից, ու հարցն անցավ «սատանայական շրջան»: Գառնիկ Մարգարյանը հիշում է անգամ մի առիթով նախագահ Սարգսյանի՝ վարչապետ Սարգսյանին արված դիտողությունը, որ չորս տարի է՝ միասին խոսում են այն մասին, որ գնումների ոլորտում ապրանքների ձեռք բերման գներն ավելի բարձր են, քան իրական գները, ու զարմանում. «Չորս տարի է՝ վարչապետին զգուշացնում են, բայց ոչ ոք պատասխան չի տալիս: Բա հետո՞: Ո՞ր նյութերի կապակցությամբ գլխավոր դատախազը, քննչական մարմինները գործեր հարուցեցին կամ վարչական տույժեր եղան: Ո՞ր չինովնիկը պաշտոնից զրկվեց: Մինչեւ երկրում սա չլինի, այս հայտարարությունները կրելու են հավերժ պտտվող անիվի դեր եւ ոչ մի պարագայում չեն ազդելու կոռուպցիան կասեցնելու գործընթացի վրա: Եկել է ժամանակը, որ Սերժ Սարգսյանը վճռական գործողություններ իրականացնի. կամ պետք է պատժվեն այս ամենն իրականացնողները, կամ ինքն իր Հանրապետական կուսակցությունով կլքի երկիրը»: Վերլուծելով Գյումրիում՝ Վարդան Ղուկասյանի եւ Սյունիքում՝ Սուրիկ Խաչատրյանի անձերի շուրջ ծավալված իրադարձությունները՝ մեր զրուցակիցը հանգում է եզրակացության. «Այդ չինովնիկները՝ լինելով ՀՀԿ անդամ, տարիներ շարունակ մսխում էին պետական փողերը, աղքատացնում ժողովրդին՝ իրենք մեծ հարստություն ձեռք բերում, բայց կուսակցության արձագանքն այդպես էլ չեղավ»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
մարմելադի արտադրություն
ամսական 150.000 ԱՄՆ դոլար
ամսական 100.000 ԱՄՆ դոլար
Պետք չէ մարդկանց հիմարի տեղ դնել
Հարգելի Լեւոն, նամակում այդպես է գրված եւ խոսքը մի փոքր արտադրամասի մասին չէ, այլ հսկայական գործարանի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարգելի Նելլի, խոսքս իհարկէ ձեզ չի վերաբերվում, այլ նամակի հեղինակին:
Հետաքրքիր է, թե որն է այդ հեքիաթային մարմելադի գաղտնիքը, որի համար
նամակի հեղինակին պետք տարեկան վճարվեր $1 800 000:
Ամեն դեպքում այդ մարմելադից լավ հոտ չի գալիս:
Ինձ անհամար անգամ, ինչպես նաև այս մեկնաբանության մեջ՝ ապշեցնում է բացարձակ մանկական
միամտությունը, թե՛ իբր նախագահ Սերժ Սարգսյանը մի օր պետք է բարկանա և պայքարի բոլոր
անարդարությունների դեմ: Մի՞ թե՛,,Հակակոռուպցիա,, հասարակական կազմակերպության ղեկավար
պարոն Գառնիկ Մարգարյանը լինելով այսչափ միամիտ կարող է մի որևէ չնչին փոփոխություն անել:
Խոսքը գնում է մի երկրի մասին, որի էներգետիկ, ընդերքի մետաղական և ոչ մետաղական, և գրե թե առանց բացառությամբ, բոլոր ստրատեգիական օբյեկտների մասին է, որը տասնյակ տարիներով տրված է, հանձնված է, կամ վաճառված է մեզ համար անհայտ անձանց, որոնք էլ հանցագործ իշխող
վերնախավի խնամակալներն են և նրանց գործընկերները: Նույնիսկ մարդանման հրեշի՝ լիսկայի կամ
մեկ այլ զիբիլի արարքներ, որոնց ես ծանոթ եմ համացանցից, այդքան հրեշավոր չթվա համեմատած
այսօրվա երկիրը գլխավորողների հրեշագործությունների հետ, որոնցից հոկտեմբերի 27-ը և մարտի
1-ը բավարար է նրանց բոլորին կալանքի վերցնելու: Միք եղեք միամիտ, համախմբվեք, երկիրը իրոք
կործանման եզրին է: 50 րոպե անց սկսելու է ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ հանդիպումը քաղաքացիների
հետ:
«Հակակոռուպցիա»
«Հակակոռուպցիա»
Միթե հրաշք չէ սա:
Բացիր արածը անցած ավազակների,
Ներկա տղերքին դու մի փնովի
Թե չէ քամին բուրդդ կհանի: