Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կերտելու են Երևանը

Հունիս 28,2013 13:56

Երևան Բրենդ նախագծի շրջանակներում  «Կերտում ենք Երևանը» խորագրով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Երեք սուզորդների» հարթակում, հունիսի 28-ին ժամը 17:00-ին, յոթ նկարիչներ՝ յուրաքանչյուրը մեկ գույնով, մեկ ընդհանուր կտավի վրա պատկերելու են իրենց Երազանքի Երևանը:

Նախագծին մասնակցում են մայրաքաղաքի արվեստագետ հասարակության հայտնի ներկայացուցիչներ Դավիթ Մինասյանը, Արման Դավթյանը (Նուռ), Մուշո Գարուկյանը, Մերի Մունը, Կարեն Միրզոյանը, Ռուբեն Մալայանը, Վահան Բալասանյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի լարային քառյակը:

Նախագծի իրականացման արդյունքում ստեղծված Երազանքի Երևանի  խորհրդանշական պատկերը հետագայում կարող է ունենալ տարբեր կիրառումներ, այդ թվում ինչպես ինքնատիպ դրսևորում քաղաքային միջավայրում, որը ոգեշնչման աղբյուր կարող է հանդիսանալ երևանցիների և Երևանի հյուրերի համար, այնպես էլ իր մշտական տեղը զբաղեցնել մայրաքաղաքի դիտարժան կամ ներկայացուցչական որևէ վայրում:

«Երևան Բրենդ» նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, INSTID ընկերության ներկայացուցիչ Մաևտիկա  բրենդինգային գործակալության և INSTID-ի բրիտանացի հրավիրյալ փորձագետների կողմից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930