Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն «դեմ» քվեարկեց «միասեռական քարոզչությունն» արգելող օրենսդրական նախաձեռնությանը

Հունիս 28,2013 13:44

Երեկ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում քննարկվեցին սեռական կողմնորոշման հիման վրա սեռական խտրականության դեմ պայքարին եւ գենդերային ինքնությանը վերաբերող հարցեր: Քվեարկության էր դրվել ՌԴ-ի կողմից ներկայացված «Փոքրամասնությունների շրջանում  ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությանը» վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը:  Վեհաժողովն այն մերժեց:

Նշենք, որ այս թեմայով բուռն քննարկումներ ծավալվեցին, որոնցից պարզ էր դառնում, որ ԵԽԽՎ պատվիրակները միտված են պաշտպանել սեռական փոքրամասնությունների իրավունքները: Նրանք սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերը միևնույն հարթության վրա դիտարկեցին, ինչպես օրինակ, խոսքի, մամուլի ազատությունը:

Պատվիրակները նշեցին, որ ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունն արգելող օրենսդրական նախաձեռնությանը «կողմ» քվեարկելու դեպքում մեծ ռիսկեր կարող են առաջանալ, որով, օրինակ, սեռական փոքրամասնությունների նկատմամբ ներկայումս հասարակության շրջանում գոյություն ունեցող թշնամանքն ու ատելությունը կօրինականացվի:

Նշենք նաև, որ Վեհաժողովը ընդունեց համապատասխան փաստաթուղթ , որտեղ համապատասխանաբար ներկայացված են այն գործողությունները, որոնք պիտի իրականացնեն ԵԽ Նախարարների կոմիտեն ու անդամ երկրները նշված ոլորտում գոյություն ունեցող խնդիրների լուծման համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930