Հունիսի 26-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Պարզվել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների կողմից Երևան-Մին-Վոդի չվերթի մի ուղևորի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 7,62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Ուղևորը բերման է ենթարկվել գծային բաժին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն