Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բաբուխանյանը ԱՄՆ դեսպանին կոչ է անում «քիթը չխոթել» ՀՀ ներքին գործերի մեջ

Հունիս 28,2013 13:26

Ըստ ՍԻՄ առաջնորդ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի՝ ի պատասխան Ադրբեջանի ռազմականացման, մենք պետք է մեր ինքնության երեք սյուները ամուր պահենք՝ բանակ, հայ առաքելական եկեղեցի եւ պետականություն: Այս առումով նա ցավ հայտնեց, որ որոշ գործիչներ հակաբանակային տրամադրվածություններ են ստեղծում, նկատեց, որ կարող են լինել այս կամ այն պահանջներին չբավարարող եկեղեցու սպասավորներ, սակայն չի կարելի մեր ինքնությունը հազարամյակներ շարունակ պահպանած ինստիտուտի՝ եկեղեցու վրա ցեխ շպրտել, իսկ պետականության դեմ խոսողներին հիշեցրեց, որ հայերը հազարամյակներ են պայքարել սեփական պետականություն ունենալու համար, եւ հիմա պետք է սրբորեն պահեն այն:

Նա կարծիք հայտնեց, որ չակերտավոր եվրոպական արժեքները հարվածում են մեր ազգային ավանդույթներին, մեր ընտանիքներին, «ֆեմինիստական գռեհիկ շարժումներ են սկսել ծավալվել, որոնց նպատակն է ոչնչացնել հայ ընտանիքը»:

Նա կարծում է, որ մեր երկրի թշնամիների գործն է՝ բաժանել մեր ազգային միասնությունը, կրոնական աղանդները եւ «եվրոպական արժեքները» նպատակ ունեն քայքայել մեր պետությունը:

Որպես թշնամանքի դրսեւորում նա համարեց նաեւ ԱՄՆ Պետդեպի զեկույցը կրոնական ազատությունների մասին, որում իրեն էլ անդրադարձել. «Այո, ինձ էլ են անդրադարձել, բայց ես հպարտանում եմ, որ պայքարում եմ աղանդների դեմ եւ շարունակելու եմ իմ պայքարը»:

Նա նաեւ կոչ արեց ԱՄՆ դեսպանին «քիթը չխոթել» Հայաստանի ներքին գործերի մեջ, մանավանդ, որ ԱՄՆ-ը ինքը լուրջ խնդիրներ ունի մարդու իրավունքների հետ կապված՝ «ավելի լավ է՝ թող նա իր երկրի մարդու իրավունքների հարցով զբաղվի, քան քիթը խոթի մեր երկրի գործերի մեջ»: Նաեւ ասաց, որ ոչ մի եվրոչինովնիկ իրավունք չունի Հայաստանի հետ ուլտիմատումով խոսել, ասել՝ այսպես կամ այնպես արա:

Եվ սահուն անցում կատարելով ՀՀ-ԵՄ համագործակցությանը, մասնավորապես, Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը եւ ՌԴ-ի կողմից առաջարկվող Եվրասիական միությանը, ասաց. «Չի կարող այնպես լինի, որ Հայաստանը լինի ռազմական առումով մի դաշինքի անդամ, իսկ տնտեսական-սոցիալական առումով՝ այլ դաշինքի անդամ: Ես կարծում եմ, որ մենք պետք է բարիդրացիական հարաբերություններ պահպանենք բոլորի հետ, բայց թույլ չտանք, որ մեզ ինչ-որ բան սովորեցնեն: Մեր երկիրը պետք է ոչ միայն մտնի ԵՎրասիական միության մեջ, այլեւ դառնա այդ միության հիմնադիր անդամներից»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինձ ամեն անգան հիացնում է,՝ ՍԻՄ առաջնորդ Հայկ Բոբոխանյանի՝ մտքի, խելքի, ազնվության, մեծ
    անհատականուտյան և ամենակարվորը,՝ քաձության արժանիքները: Ինչ համարձակությամբ է կոչերով սաստում ԱՄՆ դեսպանին, որ նրան կնախանձեր նույնիսկ՝ հազար քաջ Նազար: Ահա մեր այսօրվա
    Հայ կտրիչ Հայկը: Նրա պատմական կերպարը, որը իր մեջ ամփոփում է կեղծ Նժդեհականի բարձր
    պիտակը: Կեցցե սերժիկը՝ ուռաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա….

  2. Մուշեղ says:

    Հետո ում ես թմբկահարելու կեղծ փառաբանելու,,,

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930