Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ «Աշտարակ-Կաթի»՝ իրենց պաղպաղակը մակնշված է եւ առանց բուսայուղի

Հունիս 28,2013 13:18

 «Աշտարակ-Կաթ» ընկերությունը պաշտոնապես հերքում է «Իրազեկ և պաշտպանված» ՀԿ-ի հրապարակած այն հայտարարությունը, թե «ընկերության պաղպաղակը չի համապատասխանում մակնշման պահանջներին»: Իրականությանը չի համապատասխանում  նաև հրապարակված այն տեղեկությունը, որ  ««Աշտարակ-Կաթ» ընկերության  պաղպաղակում օգտագործվում է մեծ քանակությամբ բուսայուղ (սփրեդ)»:

Նախ՝ սփրեդը բուսայուղ չէ, այլ կենդանական ու բուսական ծագում ունեցող  բաղադրիչներով համակցված մթերք, որն ընկերության պաղպաղակներում չի օգտագործվում:

Ընկերությունը պաղպաղակների արտադրության մեջ բացառապես  օգտագործում է  Եվրոպայում մեծ հեղինակություն ունեցող   իտալական «Master Martini»  ընկերության  արտադրած կոկոսի բարձրորակ յուղը,   որն օգտագործվում է նաև եվրոպական մի շարք զարգացած երկրներում և կիրառվում է նաև  պաղպաղակի արտադրության մեջ:  Կան բազմաթիվ գիտական հրապարակումներ կոկոսի յուղի օգտակար լինելու մասին. այն  առողջարար է և համարվում է  պաղպաղակի բաղադրատոմսի տարրերից մեկը:

«Աշտարակ-Կաթ» ընկերության պաղպաղակների փաթեթավորման  վրա ի թիվս մյուս բաղադրիչների հստակ մակնշում կա նաև կոկոսի յուղի առկայության մասին:

«Աշտարակ-Կաթ» ընկերության կողմից արտադրված պաղպաղակի ողջ տեսականին համապատասխանում է սննդի անվտանգության և տեխնիկական կանոնակարգի բոլոր չափորոշիչներին և պարունակում է առողջության համար  օգտակար բազմաթիվ տարրեր:

«Աշտարակ-Կաթ» ընկերության մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930