Հայկ Բաբուխանյանը Պարույր Հայրիկյանի կարծիքը, թե Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին եւ նրա վաճառած զենքով, ըստ էության, յուրաքանչյուր հայի սպանելու համար 500$ է ստացել, ոչ միայն չի կիսում, այլեւ համարում է, որ «Դե, դրանք հուզական պահեր են, Հայրիկյանը երբեմն հակառուսական պոռթկումներ է ունենում: Պարզ է, մարդը նստել է Ռուսաստանի տարածքում գտնվող սովետական բանտերում, եւ այլ ընկալում ունի: Մենք իրեն որպես հին դիսիդենտ ենք ընկալում: Չեմ կարծում, որ իր ասածները որևէ վտանգ են սպառնում հայ-ռուսական հարաբերություններին: Ճիշտ է, ցանկացած քաղաքական գործչի, ցանկացած քաղաքացու ասվածը ինչ-որ նստվածք թողնում է մեր բարեկամների կամ թշնամիների մոտ, բայց չեմ կարծում, որ կարող է փոխել հարաբերությունների ընթացքը»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ