Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկ Բաբուխանյան. «Այն, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառել՝ որեւէ վտանգ չի սպառնում մեր ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությանը»

Հունիս 28,2013 13:04

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում հայտարարեց, որ նախորդ շաբաթը շատ կարեւոր էր հայ-ռուսական, ՀՀ- ՀԱՊԿ հարաբերությունների զարգացման համար: Նա կարեւորեց նաեւ ՀՀ նախագահի այցը՝ Լեհաստան, եւ այդ ամենի արդյունքում, ըստ Բաբուխանյանի «կարելի է հստակ ասել, որ մեր երկրի նախագահի նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը տալիս է իր արդյունքները եւ օրեցօր նորանոր դրական զարգացումներ ենք տեսնում»:

Նա մեծ կարեւորություն տվեց այն հանգամանքին, որ ՀԱՊԿ-ի հետ վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ կնքած պայմանագրերով, Հայաստան-ՀԱՊԿ եւ ՀՀ- ՌԴ հարաբերությունները բարձրացան ավելի լուրջ մակարդակի. «Մինչեւ նախորդ շաբաթը Ռուսաստանի հետ համագործակցության ամենաբարձր մակարդակն ուներ Բելառուսը, իսկ հիմա արդեն Հայաստանը երկրորդն է, ում հետ Ռուսաստանը ունի նման բարձր փոխօգնության, փոխհամագործակցության հարաբերություններ»:

Այն, որ Ռուսաստանը, լինելով ՀՀ դաշնակից պետությունը, 1 մլրդ դոլարի զենք է վաճառել Հայաստանի հետ փաստացի պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանին, ըստ Բաբուխանյանի՝ մեր պատկան մարմիններին հայտնի էր դեռ 2011 թվականից, եւ դրանում որեւէ խնդիր չկա:

«Խնդիրն այն չ, թե ինչու է Ռուսաստանը վաճառել այդ զենքը, այլ այն, որ Ադրբեջանը 1 մլրդ դոլարի զենք է գնում: Մեզ պետք է անհանգստացնի, թե ինչո՞ւ է Ադրբեջանը գնում այդ ակտիվ ռազմականացման ճանապարհով: Այդ երկիրը ստանձնում է ֆաշիստական Գերմանիայի դերը՝ մեր տարածաշրջանում: Ինչպես Գերմանիան բռնեց ռազմականացման, ապա՝ ռասիզմի եւ նացիզմի ճանապարհը, հիմա նույն բանը անում է Ադրբեջանը, եւ դա լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի եւ տարածաշրջանի համար, այլեւ՝ ամբողջ աշխարհի»,-ասաց Հայկ Բաբուխանյանը:

Նա նաեւ նկատեց, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ համագործակցության որոշակի աստիճան ունի, եւ մենք, չենք կարող որպես երրորդ երկիր դժգոհել, թե ինչու ես զենք վաճառում, մենք չենք կարող ասել՝ այսպես համագործակցիր, այնպես համագործակցիր: Հայաստանն ընդամենը կարող է տեսնել, թե ՌԴ-Ադրբեջան համագործակցության արդյունքում ՌԴ- ՀՀ համագործակցությունը տուժե՞լ է, թե՞ ոչ: Ու քանի որ չի տուժել, ավելին, «շեշտակիորեն բարձրացել է», մենք չպիտի խառնվենք այդ գործերին: Նա նաեւ ակնարկեց, որ շատ ավելի լավ է, որ Ադրբեջանը այդ գումարով գնեց հենց ռուսական զենք, եւ ոչ թե ֆրանսիական, թուրքական, իսրայելական կամ ամերիկյան՝ «չեմ ուզում խորանալ մասնագիտական հարցերի մեջ եւ բացատրել, թե ինչու է լավ, բայց այդպես է»:

Բաբուխանյանը նաեւ ասաց, որ Ռուսաստանը ասում է, որ պարիտետը՝ Ադրբեջանի եւ Հայաստանին զենք մատակարարելու մեջ, չի փոխվել եւ պահպանվում է: Այստեղից նա ենթադրության առաջարկ արեց, թե եթե Ադրբեջանը մեկ միլիարդի զենք է գնել, եւ պարիտետը պահպանվում է ու Հայաստանի բյուջեն չունի նման գումար՝ զենք գնելու, ապա ինչ կարող է եղած լինել:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ես բոբոխանյանի հետ համամիտ եմ: Համոզված եմ, որ արտաքին վտանգի դեպքում,՝ նա պատյանից
    դուրս կքաշի յուր ժանգոտ սուրը, ախոռից դուրս կբերի յուր զառամյալ էշը, և յուր թիմակիցների և
    համախոհների հետ քաջ Նազարի պահվածքով կգնան մարտի, միայն բեղերը մի քիչ պետք է երկարացնի: Իսկ հակառակորդը ինչ զենք զինամթերք ունի՝, հաշիվ չի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930