Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Հայաստանն ու Թուրքիան պետք է հարաբերությունները կարգավորեն երկկողմանի մակարդակում»

Հունիս 28,2013 12:54

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերություններ կան ու միտումը հուսադրող է: Խնդիրը նա համարում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Այս իմաստով, նրա կարծիքով, արձանագրությունների վերաբերյալ Հայաստանում ակնհայտորեն կարծիքը փոխվում է դեպի վատը: Այսօր «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները» թեմայով քննարկման ժամանակ, նա մասնավորաբար, մեջբերեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին, ով վերջերս հայտարարեց, որ այո, արձանագրությունների ստորագրումը պասիվացրեց Ցեղասպանության ճանաչման գործընթացը: «Ես որեւէ խնդիր արձանագրությունների հետ չունեմ, բայց հասկանում եմ օբյեկտիվ իրավիճակը, որոշակի շահերի բախումը եւ այսօր իրատեսական չէ բարդ շահերի բախումն այստեղ»,- ասաց նա`հետաքրքրական համարելով այն, որ Ադրբեջանն առավել մեծ ազդեցություն ունեցավ հայ-թուրքական հարաբերությունների վրա, քան Թուրքիան կարող էր ունենալ ազդեցություն հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա. «Ադրբեջանն ավելի թույլ երկիր էր, բայց հետաքրքրիր էր, որ ազդեցություն ունեցավ բավականին ուժեղ երկրի վրա»:

Այն, որ ղարաբաղյան հարցի հանումն արձանագրություններից բացառում էր, որ Թուրքիան դրանք երբեւէ կկիրառի, իսկ հարցի ներառումը ենթադրում էր, որ Հայաստանը երբեք դրանք չի ստորագրի, բանախոսի համար ակնհայտ են դարձնում, որ արձանագրություններին ի սկզբանե դատապարտված էին: Առաջիկայում, եթե Թուրքիան եւ Հայաստանը կրկին որոշեն բարելավել հարաբերությունները, Նավասարդյանի համոզմամբ, պետք է փորձեն հարաբերությունները կարգավորել երկկողմանի մակարդակում, ոչ թե գերտերությունների միջնորդությամբ` նրանց արագ շահերը սպասարկելու ենթատեքստում:

Հայաստանի եւ Թուրքիայի բեւեռապես տարբեր մոտեցումները նաեւ Սիրիայի կոնֆլիկտի հարցում է Նավասարդյանը էական ու մտահոգիչ համարում: «Երկխոսության բացակայությունը երբեք այդքան ակնհայտ չէր, քան հիմա: Նույնիսկ 1995-ին, երբ պաշտոնապես փակվում էր Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը, տեղի էին ունենում կոնֆիդենցիալ հանդիպումներ եւ բանակցություններ: Հիմա նման բաներ չկա, եթե լինեն էլ`կվարկաբեկեն մասնակիցներին: Դա ևս պետք է հաշվի առնել»,-ասաց Բորիս Նավասարդյանը:

Բանախոսը համարում է, որ այսօր արդիական կլինի փորձել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմանի երկխոսություն սկսել եւ փորձել երեք կողմերի բոլոր մտահոգություններն ու խնդիրները հավաքելով`գտնել դրանց լուծումները: Առայժմ, դա կարող է լինել փորձագիտական մակարդակի նախաձեռնություն:

Ի հեճուկս թուրքական կողմի համոզմունքների, Բորիս Նավասարդյանը գտնում է, որ հայկական սփյուռքը ոչ թե խանգարող, այլ օգնող գործոն է հայ-թուրքական հարաբերություններին:

Իսկ այն, ինչը որ այսօր կատարվում է Թուրքիայում եւ դա ինչ ազդեցություն կարող է ունենալ երկու երկրների հետագա հարաբերությունների վրա, բանախոսն ասում է, որ Էրդողանն ու իր կառավարությունը պետք է գնան փոխզիջումների ճանապարհով եւ երկխոսություն սկսեն իրենց ժողովրդի հետ: Դա դրական արդյունքներ կբերի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հետագա բարելավմանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930