Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՊՀ ռեկտորը՝ չարաշահումների մեջ կասկածվող հաշվապահների մասին

Հունիս 28,2013 12:24

ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Երեւանի պետական համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու փաստի առթիվ։ Պարզվել է, որ նշված բուհի երկու ավագ հաշվապահները 2010– 2012թթ. ընթացքում համալսարանի ուսանողներից կանխիկ գանձել են առանձնապես խոշոր չափերով ուսման վարձավճարներ եւ դրանք չեն մուտքագրել համալսարանի բյուջե, թեեւ ուսանողներին կտրոններ տրվել են։ Ըստ այդմ՝ 2013թ. հունվարի 1-ից բուհում արգելվել է կանխիկ դրամով վճարումների կատարումը, այդ թվում՝ աշխատավարձերի, դրանց հավասարեցված վճարների, կրթաթոշակների վճարումը։ Անգամ ուսանողներից պահանջվել է ուսման վարձերը վճարել բանկային փոխանցման միջոցով։

Ո՞վ է մեղավոր բուհում ստեղծված իրավիճակի համար։ Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ։

– Պարոն Սիմոնյան, կբացատրե՞ք, թե ինչ է կատարվում ԵՊՀում։

– Այս ամենը բացահայտվել է հաշվապահությունում, եւ ես դիմել եմ դատախազություն։ Հիմա ոչինչ չեմ կարող ասել, քանի որ քննություն է ընթանում, եւ ամեն ինչ պարզ կլինի քննության արդյունքում։

– Գոնե կարո՞ղ եք կոնկրետ թիվ ասել, թե գանձման արդյունքում որքան վնաս է կրել բուհը։

– Ոչ, դժվարանում եմ ասել։ Մենք միայն նկատել ենք, որ դա եղել է, ու իրենք դա կատարել են։ Իսկ թե ինչքան գումարի մասին է խոսքը, կրկնում եմ՝ դժվար է ասել։ Պետք է անդորրագրերը ստուգվեն, մի շարք այլ թղթեր, փաստաթղթեր ստուգվեն եւ համեմատվեն։ Իսկ դա երկար ժամանակ է պահանջում, ինչն արդեն համալսարանի գործը չէ։ Մենք գտել ենք այդ ամենը, իսկ քննչական մարմինները թող զբաղվեն։

– Չարաշահումների մեջ կասկածվող հաշվապահները երկա՞ր ժամանակ են աշխատում ԵՊՀում։

– Վաղուց են աշխատում մեզ մոտ, սակայն պետք է անկեղծ նշեմ, որ այդ ընթացքում որեւէ բացասական բան չեմ նկատել։ Բնավորությամբ բավական բարեհամբույր եւ քաղաքավարի կանայք են։ Եթե չհաշվենք այս դեպքը, որեւէ վատ բան այս ընթացքում չեմ տեսել նրանց կողմից:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930