Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք փորձագետ. «Բողոքները կարող են Թուրքիայում նոր դարաշրջան ստեղծել»

Հունիս 28,2013 12:18

«Գազի այն թանկացումը, որը եղավ ՌԴ-ին առավելագույնը 300 միլիոն դոլար է տալիս տարեկան: Պատկերավոր ասած`դա «Գազպրոմի» ղեկավարի տասը լանչի գումարն է»,- այսօր «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները» թեմայով քննարկման ժամանակ խոսելով «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը եւ միջազգային դերակատարները« թեմայի շուրջ, ասաց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» տնօրեն Ստեփան Գրիգորյանը:

Ստեփան Գրիգորյանը չի հասկանում, թե ՌԴ-ի նման երկրի ինչի՞ն էր դա պետք: Նա չի հասկանում նաեւ ՌԴ-ի վերաբերմունքն առ Վրաստան, որի գործող կառավարությունն այդքան պատրաստակամ է հարաբերությունների կարգավորման հարցում, մինչդեռ ՌԴ-ից իմպուլսներ չեն գալիս:

Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը էականորեն կբարձրացնի տարածաշրջանի դերը: Նա չի բացառում, որ մինչեւ վիլնյուսյան գագաթաժողով Հայաստանն ու Վրաստանը նախաստորագրեն այդ համաձայնագիրը: «Այդ գիծը ճիշտ է: Իսկ Եվրասիական միության նկատմամբ իմ մոտեցումը շատ սկեպտիկ է: Եթե ՌԴ-ն ուզում է հետխորհրդային տարածքում ստեղծել մի միություն, որը շոշափում է բոլորի շահերը, այդ թվում նաեւ Թուրքիայի`ՌԴ-ն պետք է ասի`ի՞նչ է ինքն ուզում»,- ասաց նա:

Թուրքիայի տնտեսագիտության եւ տեխնոլոգիայի համալսարանի դասախոս Բուրակ Բիգեհանն իր ելույթում ասաց, որ գոյություն ունի բախում`պետական բյուրոկրատիայի եւ անհատների միջեւ: Բայց անհատները պետք է պայքարեն: Դա կստեղծի խաղաղություն: Անդրադառնալով այս օրերին Թուրքիայում ընթացող բողոքի ակցիաներին, բանախոսն ասաց. «Թուրքիայում բողոքները ստիպում են եւ պետք է ստիպեն Էրդողանին`խաղաղություն ստեղծել հարեւանների հետ: Ես համալսարանի ներկայացուցիչ եմ, ես անհատ եմ եւ ոչ մի քաղաքական նկրտումներ չունեմ, սակայն ես պայքարում եմ իմ ազատության համար: Բողոքները կարող են Թուրքիայում նոր դարաշրջան ստեղծել: Թուրքիայի կառավարությունը չի կարող պատերազմ սկսել`առանց իր ժողովրդի համաձայնության: Անհատների միջոցով հնարավոր կլինի ստիպել պետությունների ղեկավարներին`փոխել դիրքորոշումները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930