Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Ես չէի կարող լքել մի կուսակցություն, որը երկու տարուց ավելի դեյուրե գոյություն չունի»

Հունիս 28,2013 12:14

Երեկ ԶԼՄ-ները մեկը մյուսին   հերթ   չտալով «ավետումե   էին՝   Ազգային   անվտանգության նախկին փոխնախարար ԳՈՒՐԳԵՆ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ «լքել»   է  ՍԴՀԿ-ն։ Սակայն     հիշյալ «ավետիսը» սփռող լրատվամիջոցներից և ո՛չ մեկը  չէր  մանրամասնել, որ    հայտնի դատական

գործընթացից հետո Լյուդմիլա Սարգսյանի ատենապետությամբ ՍԴՀԿ այլևս գոյություն չունի։ «Չկա մարդը, չկա՛ պրոբլեմը» հայտնի բանաձևումի հանգով էլ, քանի որ չէր արձանագրվել փաստը, ապա և չէր հնչել տրամաբանական հարցը՝ չեղածի ի՞նչն է լքել պարոն Եղիազարյանը։

– Եթե խոսենք իրավաբանի լեզվով,- փաստեց պարոն Եղիազարյանը,- ես չեմ կարող լքել մի բան, որը չկա։ Արդեն երկար ժամանակ է՝ պետռեգիստրում հանիրավի գրանցում է ստացել Պերկուպեկյան «քաղաքական գործչի» ատենապետությամբ ՍԴՀԿ-ն։ Դուք ճանաչո՞ւմ եք նման քաղաքական գործչի, իհարկե՝ ոչ։ Սա մի ֆարս էր, որն իրականացրին իշխանությունները։ Եթե համացանցում որոնում տաք, կտեսնեք, որ Հայաստանում կա երեք-չորս ՍԴՀԿ։ Դրանցից մեկի ատենապետն էլ Պերկուպեկյանն է, որը քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։

Մենք գործ ունենք մայր կուսակցության հետ։ Անհեռատես մարդկանց գործունեությունը հանգեցրեց նրան, որ Հայաստանում ստեղծվեցին չորս հնչակյան կառույցներ, երեքը գրանցված, մեկը՝ ոչ։ Սրանցից երկուսն առաջացան վերջին հինգ տարում։ Այս քաղաքականության պատճառով ամեն ժամ վարկաբեկվեց մայր կուսակցությունը։ Կատարվեց այն, ինչ կատարվեց։ Խոր հարգանք տածելով մայր կուսակցության հանդեպ, ես որոշում կայացրի զերծ մնալու տարաբնույթ քաղաքական խարդավանքներից, որոնք ուղղակի հարվածում էին ՍԴՀԿ-ին, որպես մայր կառույցի, որը ամուր դիրքերի վրա կանգնեց ու Արևմտյան Հայաստանում փրկեց մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930