Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում հրավիրված ասուլիսում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը իր զարմանքը եւ վրդովմունքը հայտնեց, թե ինչու այն բանից հետո, երբ Ռուսաստանը Ադրբեջանին հսկայական քանակությամբ զենք վաճառեց, մեր իշխանությունները նոտա չհղեցին Ռուսաստանին, դուրս չեկան բոլոր պայմանագրերից եւ համագործակցություններից, որոնց միացել էին ՌԴ-ի հետ միասին եւ ինչու ՀՀ նախագահը չհրավիրեց Մինսկի խմբի համանախագահներին եւ իր վրդովմունքը չհայտնեց կատարվածի վերաբերյալ: Բացի այս քայլերից, որ պետք է աներ իշխանությունը՝ Հայրիկյանը քայլեր առաջադրեց նաեւ ընդդիմության եւ հասարակության համար՝ բոլորը պետք է միավորվեին եւ ցույցեր անեին, ընդվզեին եւ անգամ իշխանափոխություն պահանջեին:
Սակայն, քանի որ մեր ընդդիմադիր ուժերը, ըստ Հայրիկյանի, միայն աթոռակռիվ անելու են ունակ, եւ նրանց չի հետաքրքրում մեր երկրի ապագան, դրա համար էլ ոչինչ չարեցին:
«Ռուսաստանը գազի գինը թանկացնում է, իսկ էներգետիկայի նախարարն ասում է, որ Իրանն ավելի թանկ գնով է գազ վաճառում: Սակայն չի ասում, թե ինչպե՞ս է ստացվել, ո՞ւմ մեղքով է, որ գազ արտահանող հարեւան պետություններ ունեցողը գազ ներկրում է հեռավոր հյուսիսային հարեւանից՝ վաճառողի ցանկացած գնով: Ընդ որում, այդ երկիրն այսօր գազ ունի եւ գազ է վաճառում նաեւ 350 հազար հայերի կյանքի գնով, որոնք Երկրորդ համաշխարհայինի ժամանակ իրենց կյանքը տվեցին: Եթե չլիներ նրանց զոհը՝ գուցե հիմա այդ տարածքում գերմաներեն խոսեին եւ մենք հիմա գերմանացիներից գազ գնեինք»,- պատմության անիվը շրջելու փորձ արեց ԱԻՄ առաջնորդը:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Տեսանյութը «Ա1+»-ի
Պարույր Հայրիկյան— ամերիկյան գործակալ; Հերիք ա հակառուսական հին երգերը երգեք : Արդեն տեսանք ,ինչի բերեց դա: