Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը չի շտապում հրապարակավ որեւէ գնահատական հնչեցնել

Հունիս 28,2013 12:06

Կառավարության ղեկավարի նկատմամբ սկսեց գործարկվել ներիշխանական գործիքակազմը՝ Վերահսկիչ պալատի նախագահի բացահայտումների եւ դրանց հետ կապված Ազգային ժողովի նախագահի հայտարարությունների տեսքով։ Իսկ վերջին օրերին էլ արդեն տարբեր պրոռուսական քաղաքական գործիչներ սկսեցին բարձրաձայնել այն մասին, որ ստեղծված իրավիճակում Տիգրան Սարգսյանն առնվազն պետք է ժամանակավոր արձակուրդ գնա՝ մինչեւ կպարզաբանվեն նրա անվան հետ կապված սկանդալային դեպքի բոլոր մանրամասները։

Ուշագրավ է, որ այս ամենին առայժմ լուռ հետեւող Սերժ Սարգսյանը չի շտապում հրապարակավ որեւէ գնահատական հնչեցնել, ըստ երեւույթին՝ երկրի ներսում էլ փորձելով խաղարկել «ե՛ւ–ե՛ւ»–ի սկզբունքը եւ սպասել պրոցեսների ինքնահոս ընթացքին՝ կողմնորոշվելու համար, թե ի վերջո երբ եւ ինչի դիմաց կարող է «ժերտվա տալ» վարչապետին, եւ արդյոք ընդհանրապես արժե դա անել։

Անշուշտ, քաղաքական շախմատի գիտակի համբավ ունեցող Ս. Սարգսյանը կարող է վարչապետի ֆիգուրին ճիշտ պահին զոհաբերելով՝ մի կարճ ժամանակով ընդլայնել իր մանեւրելու հնարավորությունը, սակայն արդյոք դրանից հետո՝ նոր վարչապետի թեկնածուի ընտրության հարցում, էլ ավելի մեծ խնդիրների առջեւ չի կանգնի։ Ա

մեն դեպքում, Լեհաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ս. Սարգսյանի հնչեցրած շեշտադրումները, թե «մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կա՛մ–կա՛մ»–ի, այլ «ե՛ւ–ե՛ւ»–ի սկզբունքի վրա», եւ դրան հետեւած Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հստակ պատասխանը, թե «Հայաստանը պետք է ընտրություն կատարի երկու տնտեսական գոտիների միջեւ», ցույց է տալիս, որ մինչեւ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որի ընթացքում նախատեսվում է նախաստորագրել ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, կարող է եւ շատ բան փոխվել։ Համենայն դեպս՝ թե՛ ԵՄ–ի, թե՛ Ռուսաստանի կողմից նոր ճնշումների պակաս չի լինի։ Եվ այդ գործընթացին դիմակայելու համար զոհաբերվող ֆիգուրները հաստատ չեն խանգարի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչպես կարելի է թաղի խուժանի աջակցությամբ, և համատարաած կաշառքի շնորհիվ ընտրված
    նախագահից, որևէ լուրջ սպասելիքներ ունենալ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930