Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այսպես շարունակվելու դեպքում ԱԺ էթիկայի հանձնաժողովը կդադարի իր նախնական նշանակությունն ունենալ

Հունիս 28,2013 11:50

ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ կազմի (Դավիթ Հարությունյան, Կորյուն Նահապետյան, Լյուդմիլա Սարգսյան, Թեւան Պողոսյան, Վահան Հովհաննիսյան, Վահան Բաբայան, Հովհաննես Մարգարյան) աշխատանքը, մեղմ ասած, չընկավ։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ստացված դիմումների մի մասն ընդհանրապես վարույթ չի ընդունվել, ընդունելու դեպքում էլ ոչ մի պատգամավորի վարքը դատապարտող որոշում չի կայացվել։ Մասնավորապես սպասելի էր, որ նման որոշում կկայացվի խորհրդարանական երկու ամենախոշոր ուժերի՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի, գործարար թեւը ներկայացնող Սամվել Ալեքսանյանի եւ Միքայել Մելքումյանի նկատմամբ։ Բայց՝ իզուր։ Այսպես շարունակվելու դեպքում ԱԺ էթիկայի հանձնաժողովը կդադարի իր նախնական նշանակությունն ունենալ։ Ի՞նչն է խանգարում հանձնաժողովին աշխատել, մեզ հետ զրույցում մանրամասնեց հանձնաժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։

– Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ դիմումի հետ փաստեր էին կցված։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է պատգամավորը՝ որպես տարածքի «տղա», գնում ընտրատեղամաս, այնտեղ յուրայիններին սպառնում, թե՝ տեսեք, էս տարածքից բողոք չգա, ակտիվիստին ասում՝ «չի երետւմ, որ ճնշված տեսք ունես» եւ այլն։

– Եթե դիտեք տեսանյութը, այնտեղ Ալեքսանյանն ասում է, որ որպես պատգամավոր է եկել։ Խնդրում եմ ճիշտ հասկացեք, մենք կարող ենք մեկնաբանել, որ այսինչ երեւույթը ճիշտ չէ, բայց մեկ այլ բան է, եթե կանոնակարգով որպես խնդիր սահմանված չէ։ Մենք չենք կարող   կանոնակարգից   դուրս գնահատական տալ։ Անձնապես բոլորս էլ կարող ենք նայել եւ ասել՝ շատ սխալ վարքագիծ է դրսեւորվել։ Մյուս կողմից, ցավոք սրտի,

էթիկայի հանձնաժողովը սահմանափակվում է իր կանոնակարգում նշված խնդիրներով։ Եվ դա է, որ շատ ժամանակ մեզ դնում է սահմանափակման մեջ։

– Առաջին լուրջ «ջրոցին» Միքայել Մելքումյանի հարցն էր։ Բոլորն են տեսել, թե նա ինչպես է խոստովանում, որ վարձով տարածքներ է տալիս, այսինքն՝ զբաղվում է բիզնեսով։ Բայց հանձնաժողովը, բոլորի   համար   անսպասելի, այլ որոշում կայացրեց։

– Կրկին պետք է նշեմ, որ մեր օրենսդրական բացերը դեր են խաղացել նաեւ այս հարցում։ Միքայել Մելքումյանը հեռախոսազրույցում չի ասում, որ ինքը գործարար է: Նա միայն ասում է, որ տարածքներ է վարձակալությամբ տալիս։ Խնդիրը հետեւյալում է. օրենքով՝ տարածքների տրամադրումը չի համարվում ձեռնարկատիրական գործունեության ծավալում։ Սա նույնն է, երբ մենք գիտենք՝ մարդը մարդասպան է, բայց չենք կարող ապացուցել։ Պետք է, որ

դատարանը նրան դատապարտի։ Պետք է օրենսդրական նախաձեռնությունների, փոփոխությունների հարց դնել։ Ես ինքս միջնորդելու

եմ, որ այս նախադեպերի հիման վրա փոփոխություններ կատարվեն, որպեսզի օրենքի բացերը փակվեն։ Դրա համար եմ ասում, որ ինչքան շատ դիմումներ լինեն, այնքան այդ բացերը կհայտնաբերվեն եւ այդ ուղղություններով

մեր կողմից օրենսդրական նախաձեռնություններ կլինեն։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930