Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց Աշոտ Սուքիասյանին վարչապետի անձնագիրը

Հունիս 28,2013 11:40

Անդրադառնանք այն հարցին, թե օֆշորային գոտիներում, առանց ֆիզիկական անձի համաձայնության և իմացության, բիզնես գրանցելն իսկապե՞ս բարդ գործ չէ, ինչպես ներկայացվել է վարչապետի, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի, այլոց և նույնիսկ` վարչապետին իրենց ծիծաղելի պաշտպանության տակ վերցրած 1-2 ԶԼՄ-ների կողմից: Հատուկ նրանց համար, ովքեր միտումնավորությամբ անտեսում են, որ Կիպրոսը 2004 թ.-ից դառնալով Եվրամիության անդամ, արդեն ոչ թե դասական օֆշորային, այլ կիսաօֆշորային պետություն է: Այսինքն` այդ երկրում, օրինակ, բանկային գաղտնիքը պահպանվում է այնպես, ինչպես օֆշորային պետություններում, իսկ ընկերությունների, կազմակերպությունների գրանցման ընթացակարգը նույնը կամ գրեթե նույնն է, ինչ Եվրամիության անդամ երկրներում: Այդ ընթացակարգով այլ անձանց անուններով ընկերություն գրանցելը, նրանց իբրև բաժնետեր ձևակերպելն այնքան էլ դյուրին չէ, եթե չասենք անհնար:

Համոզվելու համար պետք է ծանոթանալ Կիպրոսի համապատասխան օրենսդրությանը, այդ պետությունում կազմակերպությունների գրանցման կարգին: Ընկերությանը գրանցելու համար անհրաժեշտ էր ներկայացնել (հանձնել), օրինակ, յուրաքանչյուր բաժնետիրոջ անձնագրի պատճենը, բնականաբար, զուգահեռաբար ներկայացնելով անձնագիրը, որպեսզի գրանցող կազմակերպությունն այն պատճենի հետ համեմատելով, վերադարձնի, ինչպես Հայաստանում է դա արվում ամենատարբեր գործարքների ժամանակ: Որտեղի՞ց Ա. Սուքիասյանին վարչապետի անձնագիրը կամ, թեկուզ, դրա պատճենը:

Կիպրոսում ընկերություն գրանցելու համար Ա. Սուքիասյանը պարտադիր պետք է ներկայացներ նաև անկետաներում նշված բոլոր անձանց վերաբերյալ բանկից երաշխավորագիր` անվան և հասցեի նշումով, կամ քաղվածք անձնական բանկային հաշվից (կրեդիտային քարտից), որտեղ նույնպես նշված է հաշվի տիրոջ անունը և հասցեն: Որտեղի՞ց Ա. Սուքիասյանին Տ. Սարգսյանի անունով բանկից երաշխավորագիր կամ վարչապետի կրեդիտային քարտը: Բացի այդ, անհրաժեշտ էր ներկայացնել նաև բաժնետերերի մասին վկայականների բնօրինակներն ապոստիլով հաստատված, այսինքն` պետական մարմնի կողմից փաստաթղթի միջազգային վավերացում ունեցող: Ինչպե՞ս կարող էր Ա. Սուքիասյանը վարչապետի անունով այդպիսի փաստաթուղթ ներկայացնել, այն էլ` ապոստիլով հաստատված: Նաև այս հարցերն է, որ պետք է քննեն ու պարզեն իրավապահները:

Ոսկան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայացք» թերթի այսօրվա համարում  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930