Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Դ. Ափինյանը` Ալիևի հայտարարությունների մասին. «Դրանք ընդամենը քարոզչական հիմարաբանություններ են»

Հունիս 28,2013 11:18

«Այդ հայտարարություններին ուշադրություն մի դարձրեք, դրանք ընդամենը քարոզչական հիմարաբանություններ են, և այդ դատարկաբանությունը կապել ՀՀ արտաքին քաղաքականության հետ, ընդհանրապես իմաստ չունի»,-Aravot.am-ի հարցին` արդյոք Ադրբեջանի նախագահի`Բաքվում անցկացված ռազմական շքերթի ժամանակ հնչեցրած հայտարարությունը նաև ՀՀ արտաքին քաղաքական դաշտում ինչ-ինչ բացթողումների արդյունք է, այսպես պատասխանեց «Արևելք» ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Ափինյանը:

Նշենք, որ Ալիևը, մասնավորապես, հայտարարել է, թե ԼՂ-ում դարձյալ ծածանվելու է ադրբեջանական դրոշը, թե իբր իրենց ռազմական հզորությունն իր դերն է խաղալու ԼՂ հարցի արդարացի լուծման և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում:

Շարունակելով զրույցը` փորձագետը նշեց. «Պետք չէ ընդհանրապես այդ թեմային անդրադառնալ, դա քարոզչական հիմարաբանություն է`ուղղված ներքին լսարանին: Իսկ դա կապել մեր քաղաքականության հետ, վնաս է մեզ` մեր հայրենասիրության տեսանկյունից: Ինչո՞ւ մենք այդքան էժանանանք, որ այդ հիմարությունները մեկնաբանենք»:

Հարցին` այս հայտարարությունները դիտարկել սպառնալի՞ք, Դ. Ափինյանն այսպես պատասխանեց. «Սպառնալիքը բովանդակային առումով երկու մասից բաղկացած մոտեցում ունի: Սպառնալիք` խոսքով և սպառնալիք, որն ունի կիրառական նշանակություն: Կոչ եմ անում Ալիևի դատարկաբանությանն ընդհանրապես չանդրադառնալ »:
Ինչ վերաբերում է զորահանդեսի համար ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, ապա պարոն Ափինյանը կարծում է. «Ռուսաստանի կողմից Ադրբեջանին արդիական զինատեսակներ վաճառելու գործընթացը բխում է պրագմատիզմի տրամաբանությունից և մեծ պետությանը հարիր մարտավարական և ռազմավարական նպատակներից: Սպառազինության առք ու վաճառքը ունի այն յուրահատկությունը, որ մատակարարողին հնարավորություն է ընձեռում կախվածության մեջ դնել մատակարարվողին: Պաշտոնական Մոսկվան վերջինի շնորհիվ ձգտում է իր ազդեցության ուղեծրում պահել դրանից հետզհետե դուրս եկող Ադրբեջանին, իսկ զինտեխնիկայի ընթացիկ սպասարկման, դրանց մարտապաշարի համալրման, հետագա արդիականացման, ինչպես նաև սպասարկող և շահագործող անձնակազմի ուսումնառության գործընթացները որոշակի հնարավորություն են տալի ՌԴ-ին ամրապնդել իր ազդեցությունը պաշտոնական Բաքվի նկատմամբ»:

Այս համատեքստում նա նշեց, որ նավթադոլարների ներհոսը պաշտոնական Բաքվին որոշակի ինքնուրույն գործելու հնարավորություն է ընձեռել, որի ամենավառ վկայումներից է Գաբալայում տեղակայված և ՌԴ-ին վարձակալությամբ տրված «Դարյալ» տիպի ռադիոտեղորոշիչ կայանի փակումը, որին ի պատասխան Մոսկվան դադարեցրեց Բաքու-Նովոռոսիյսկում խողովակաշարով ադրբեջանական հում նավթի արտահանումը:
Անդրադառնալով պաշտոնական Երևանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից, ՀՀ-ին և ԼՂՀ-ն սպառնացող Ադրբեջանին զենք վաճառելու փաստի բարոյական կողմին`Դ. Ափինյանը նշեց, որ պետք չէ նեղացածի աչքերով նայել Ռուսաստանին, սակայն որպես օրինակ ընդգծեց, որ ԱՄՆ-ն երբևէ հարձակողական զինատեսակներ չի վաճառում իր դաշնակից Իսրայելին բացահայտորեն սպառնացող երկրներին:
Փորձագետը չբացառեց, որ այդ զինատեսակները մի օր կարող են ուղղվել դեպի Հայաստանի և Լեռանային Ղարաբաղի հանրապետություններ, սակայն վստահեցրեց, որ ՀՀ զինված ուժերը բավարար չափով սպառազինված են և ունեն բարձր ռազմադաշտային պատրաստություն, ինչը հնարավորություն է ընձեռում արժանվույնս պատասխանել հակառակորդին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մուշեղ says:

    Վերջին օրերին բազմաթիվ տարբեր տրամաչափի փորձագետ անվանվող մարդիկ խոսում են այս մասին… բոլորիս էլ պարզ է, որ ռազմավարական գործընկերոջ կողմից պատերազմական վիճակում գտնվող իր ռազմավարական դաշնակցի հակառակորդին զենք վաճառելը, լինի դա պրագմատիզմ թե ոչ հավասար է դավաճանության… մի պահ պատկերացրեք, որ ասենք 1941-45թթ. Անգլիան ու Ամերիկան զենք վաճառեին Հիտլերին ԽՍՀՄ ին տրամադրվող լենդլիզին զուգահեռ… աբսուրդ է չէ, հիմա փոխարենը իրական գնահատական տալուն տեղի ունեցածին, ասվում է ոչինչ որ նրանց ժամանակակից զենք է մատակարարվում, մեզ էլ մի բան կտան իրար էֆֆեկտիվ կմորթոտենք… հանճարեղ վերլուծական մտքի ինչպիսի գոհարներ… էլ մեկնաբանլու բան չկա

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930