Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրեն Խաչատրյանն «ընկա՞ծ» է, որին խփելը բարոյական չէ

Հունիս 28,2013 11:12

Տարիներ-ամիսներ շարունակ մենք հետեւողականորեն գրել ենք ՀՀ նախագահի, վարչապետի, Սյունիքի մարզպետի, Գյումրիի քաղաքապետի, ՀՖՖ նախագահի, տարբեր գեներալների ու օլիգարխների, ԱԺ պատգամավորների եւ նրանց քաջագործությունների մասին:

Մեր հրապարակումներով բարձրացրել ենք նրանցից ոմանց պաշտոնաթող անելու, մյուսներին՝ պատժելու, երրորդներին՝ զսպելու հարցը: Բայց այդ ամենն արել ենք, երբ նրանք «ձիու վրա» են եղել՝ վարել-ցանել են հայրենի պետական դաշտը: Երբ մարդը պատժվել է, մեր հրապարակումների թիրախը փոխվել է: Չէ՞ որ լկտի ու սանձարձակ պաշտոնյաների, ասել կուզի՝ թիրախների պակաս մեզանում չկա: Ընկածին խփելը ոչ միայն բարոյական չէ, այլեւ անիմաստ է: Նաեւ պատվաբեր չէ խփողի համար: Այդքան համարձակ ու ազնիվ ես, այդքան անհանդուրժող վատի նկատմամբ, գրիր, պայքարիր, երբ մարդը բարձր պաշտոն է զբաղեցնում, երբ շարքային մարդիկ վախենում են նրանից ու նրա դեմ չեն պայքարում: Իսկ երբ նա արդեն վտանգավոր չէ, երբ դադարել է գործել, չի կարելի մարդուն հարվածել:

 

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ սկսված այս արշավը, որ մամուլով, հանրային հարթակներում իրականացվում է վերջին դեպքերից հետո, թույլ, խեղճ հասարակությանը բնորոշ պահվածք է: Ամեն օր մի նոր պատմություն է հայտնվում մամուլի էջերում՝ մեկը մյուսից սահմռկեցուցիչ: Դժվար է ասել, թե գզրոցներից դուրս բերված այդ պատմություններից որն է ճիշտ, որը՝ սխալ: Բոլորը հանկարծ հաղթահարել են վախը Սյունիքը տարիներ շարունակ սարսափի մեջ պահող Լիսկայի հանդեպ եւ սկսել են նրան քննադատել: Չե՞ք լսել մեր մեծերի խոսքը. եզն ընկավ, դանակավորը շատացավ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Լիսկան ,,ընկած,, չէ,նա ժամանակին կատարել է պետական ծանր հանցագործություն՝ իր զինված բանդայով հարձակվել ու գրավել է Գորիսի գործկոմի շենքը,ասել է,թե՝ իրականացրել է զինված հեղաշրջում այն ժամանակ,երբ ՀՀ- ն գտնվում էր փաստացի պատերազմական իրադրության մեջ:Նման հանցագործության համար,համարյա բոլոր երկրների օրենսդրությամբ,հանցագործին պատժում են պատժի առավելագույն չափով:Իսկ Հայաստանում պարգևատրում են պետական բարձր պարգևով:Պետք է անպայման համապատասխան պատիժ ստանա նաև հանցագործին պարգևատրելու հրամանագիր ստորագրած երկրի առաջին դեմքը,նամանավանդ՝ երբ նա քաջատեղյակ է եղել հանցագործության փաստի մասին:Սա ցանկություն չէ,այլ՝ օրենքի պահանջ:

  2. Լուսինե Բուդաղյան says:

    Եզը կարգին թասիբով կենդանի է նրա կողքին, մի վիրավորեք եզին: Թեկուզ ընկած, բայց էլի ավելի արժանավոր կենդանի է:
    Ինչ վեաբերում է “պատժված” լինելուն, սեփական դիմումի համաձայն հրաժարականը հեչ նման չի պատժի, առավել ևս հեչ համարժեք չի նրա կատարած ինչպես վերջին հանցանքին, այնպես էլ այն բազմաթիվ հանցանքներին որ այս մեկ ամսվա ընթացքում թեկուզ ներկայացվեցին հանրությանը:

  3. Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում says:

    Անբարոյականություն է նրան ‘ընկած՛ ներկայացնելը, իսկ նրա գործած հրեշավոր ոճիրները վաղեմության ժամկետ չեն կարող ունենալ… սուտ մարդասեր մի ձևացեք, և ճիզվիտական բարոյականությանբ մի լցրեք լրատվամիջոցները` փորձելով ուղեղներ լվանալ…

  4. Arthur says:

    Զարմանալի է: Եթե լիսկան է ընկածը, ապա ովքեր են թամբի վրա…

  5. Armine G says:

    Ամոթ այս հոդվածը գրողին ու տպողին: Եզը ընկած չի, նա լավ էլ կանգնած է: Նա ազատության մեջ է և աշխատում է իր տղային էլ ազատել: Նա դեռ ունի իր բոլոր տներն ու բիզնեսները: Դեռ պահում է իր հեղինակությունը իր շրջապատում, իսկ Սյունեցիներին ահ ու սարսափի մեջ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930