Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է ուղղել Թուրքիայի իմիջը

Հունիս 28,2013 11:09

Այն զարգացումները, որոնք այսօր տեղի են ունենում Թուրքիայում`Էրդողանի կառավարության դեմ, ի՞նչ ընթացք կարող են ստանալ, մասնավորաբար, հայ-թուրքական հարաբերությունների հետագա գործընթացի առումով: Պատասխանելով Aravot.am-ի հարցին`«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» տնօրեն Ստեփան Գրիգորյանը դժվարացավ հստակ կանխատեսումներ անել`Թուրքիայում ընթացող գործընթացները կզարգանա՞ն, թե`ոչ. Դա նեղ մասնագետների քննարկման հարց է: Բայց, որ այդ գործընթացներն իրենց հետքը կթողնեն հայ-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքի վրա, Գրիգորյանը չի կասկածում. «Այդ զարգացումներով սասանվեց Թուրքիայի իմիջը, որպես երկիր, որը դինամիկ զարգանում է ու այդ թվում նաեւ մարդու իրավունքների ոլորտում: Թուրքիան պետք է ուղղի իր իմիջը ու քայլերից մեկը կարող է լինել հենց հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը»:

Այս օրերին Թուրքիայից իննը փորձագետներ եւ լրագրողներ Հայաստանում են`«Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները» թեմայով քննարկմանը մասնակցելու համար: Այսօր հայ-թուրքական հարաբերությունները պաշտոնական մակարդակում սառեցված վիճակում են: Պաշտոնական Երեւանի դիրքորոշումը հետեւյալն է`մինչ Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, Հայաստանը քայլեր չի անի: Ստեփան Գրիգորյանն այս դիրքորոշման մեջ տրամաբանություն տեսնում է: Այս փուլում նա կարեւորում է երկրորդ էշելոնի`հասարակական մակարդակում գործիչների եւ փորձագետների ակտիվությունը: «Թուրքիայում այսօր կան շատ մարդիկ, ովքեր Հայաստանի նկատմամբ դրական են տրամադրված: Ու որ ոչ պակաս կարեւոր է`մենք Թուրքիայում հսկայական ժառանգությւոն ունենք, որին պետք է տեր կանգնենք ու դա պետք է անենք ոչ թե հակադրվելով, այլ բանակցելով եւ հարաբերություններ ձեւավորելով»,- ասում է Ստեփան Գրիգորյանը`վստահ, որ վաղ թե ուշ հասարակական մակարդակում շփումները դրական արդյունքներ տալու են`հանգեցնելով նաեւ պաշտոնական մակարդակներում հարաբերությունների դրական տեղաշարժի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930