Hetq.am կայքում նախօրեին տեղեկություն էր հրապարակել, որի համաձայն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Աշոտ Սուքիասյանը 2010թ․ հանդիպել են գործարարներ Ռուբեն Մկրտչյանին, Սերգեյ Տրյուկազյուկն, Ալեքսանդր Վալչիկովսկին, միասին ճաշել «Նոյան տապան» ռեստորանում, իսկ այնուհետև Ռուբեն Մկրտչյանը անգամ ուղեկցել է Աշոտ Սուքիասյանին և Նավասարդ արք․ Կճոյանին օդանավակայան: Այս մասին իր հարցազրույցում նշել է ինքը՝ Ռուբեն Մկրտչյանը:
Սրբազանը հայտարարում է, որ վերոնշյալ տեղեկատվության և ոչ մի կետ չի համապատասխանում իրականությանն ու հանդիսանում է նախկինում հնչող զրպարտությունների շարքի տրամաբանական շարունակությունը:
Արարատյան հայրապետական թեմը կոչ է անում հասարակությանը չտրվել միտումնավոր տարածվող նմանատիպ ապատեղեկատվությունների ազդեցությանը:
Կարդացեք նաև
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմ
Ով սրբերի՝ սուրբ: Գոնե հոգեվոր սնունդ տուր ժողովրդիտ, աղոթիր օր-օրի մոտեցող դժվար օրերի
համար: Իսկ նյութական սնունդն ու բարեկեցիկ կյանքը քեզ նվեր, հանուն քո երկնային ջանքերի:
Բայց ՀԵՏՔը “Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմ” – ի մասին բան չի գրել, այլ նրա առաջնորդ կճոյի.. Ինչու ա վերջինս փորձում եկեղեցին էլ օֆշորել:
Հիրավի անբարոյականությունը սահմաններ չունի: Մարդիկ, որոնք թաթախված են միջազգային խոշոր մասշտաբների հանցագործություններում, որոնց կնախանձեր ցանկացած մաֆիա, մեզ մոտ կառավարություն են ղեկավարում ու հոգևոր թեմ են կրթում:
Մինչդեռ Կճոյանը հայտնվել է Սերժի կողքին կարգելու նրա նորապսակ սանիկներին:
https://www.tert.am/am/news/2013/06/28/gabriel-sargsyan/#prettyPhoto