ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այսօր Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկիի հետ: Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված հարցեր, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում այդ հարցերի քննարկման հնարավորությունը:
Լևոն Զուրաբյանը հանդիպել է նաև հանդիպել է ԵԽ մարդու իրավունքերի հանձնակատար Նիլս Մուժնիեքսին: Քննարկվել են Աժ-ում մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման շուրջ ձևավորված իրավիճակը, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի եւ Հայ Ազգային Կոնգրեսի մյուս երեք ակտիվիստների դեմ իրականացվող հետապնդումների, Հայաստանում ընտրական համակարգի եւ ընտրակեղծարարության հետ կապված հարցեր: Քննարկվել են նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի ազատականացման, հասարակական կազմակերպությունների գործունեության ազատության եւ ինտերնետի օգտագործման ազատության հետ կապված խնդիրներ:
Հայ ազգային կոնգրես
Կարդացեք նաև