Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Գլխավոր դատախազություն է ուղարկել Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությունը: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Վերջինիս փոխանցմամբ, արդեն իսկ օրենքով սահմանված կարգով Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ուղարկված նամակին ընթացք է տրվել: Մասնավորապես, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրում է Վերահսկիչ պալատի բացահայտումները եւ այն խախատումները, որոնք կլինեն քրեաիրավական բնույթի, դրանց կտրվեն իրավական գնահատականներ:
Մանրամասները կարող եք կարդալ՝ azatutyun.am-ի կայքում: