Վորոնեժում Կենտրոնական Մշակույթի տան վերանորոգման աշխատանքներին մասնակցող ՀՀ քաղաքացիները զանգվածային կռվի մեջ են ներքաշվել: Հաղորդում է «Այ ֆաքս» լրատվական գործակալությունը:
Հունիսի 25-ին տեղի ունեցած կռվին մասնակցել են ավելի քան 20 ՀՀ քաղաքացիներ: Նրանք կռվել են իրար դեմ եւ բոլորը «Արսենալ» ընկերության աշխատողներ էին:
Երբ դեպքի վայր են մեկնել ոստիկանները, նրանց ներկայությամբ հայերի միջեւ վեճը վերածվել է ծեծկռտուքի. «Վեճը հարթելու համար ոստիկանները ծառայողական զենք են կիրառել՝ 2 անգամ օդ կրակելով», -«Այֆաքս»-ին հայտնել են Կանտեմիրովի շրջանի դատախազությունից:
25-ամյա մի երիտասարդ գոտկատեղին դանակի հարված էր ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Եվս 6 հոգի հիվանդանոց է տեղափոխվել գլուխեղի վնասվածքով:
Կարդացեք նաև
Ըստ նախանական տեղեկությունների, վեճի պատճառ է դարձել վերանորոգման աշխատանքների համար համեմատաբար ցածր վարձատրությունը:
Դատախազությունից հայտնել են, որ փաստի առթիվ այժմ ստուգումներ են իրականացվում, ինչի արդյունքում քրեական գործ կհարուցվի:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ