Լրահոս
Օրվա լրահոսը

DW. «Հայաստանի արտագաղթը պարադոքսալ է. սոցիոլոգ»

Հունիս 27,2013 20:55

Հայաստանի սոցիոլոգների ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը «Դոթչ Ուել» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի արտագաղթը պարադոքսալ է:

Խոսելով արտագաղթի խոշոր չափերի մասին՝ նա նշել է, որ իրենք երջանկության, հայրենասիրության եւ արտագաղթի վերաբերյալ հարցում են անկացրել:

Ըստ հարցման տվյալների, Երեւանի զգալի մեծամասնությունը՝ 82%-ից ավել, իրենց համարում են իսկական հայրենասերներ, ասել է Պողոսյանը:

«Ճնշող մեծամասնությունը՝ 69%-ը, իրենց երջանիկ են համարում, իսկ Հայաստանը երջանիկ երկրների ցուցակում 53-րդ տեղն է զբաղեցնում: Կովկասում այն ամենաերջանիկ երկիրն է (Ադրբեջանը 80-րդն է, Վրաստանը՝ 55-րդ): Եթե նկատի առնենք պաշտոնական տվյալները, որ Հայաստանի բնակչության 35%-ն աղքատ է, սա զարմանալի է», – ասել է նա՝ նշելով, որ չնայած այս ամենին երջանիկ երեւանցիների մեծ մասը եւ իրենց հայրենասեր համարողների կեսը ուզում է լքել երկիրը, – «Պարադոքսալ է, հայրենասիրությունն ու երջանկությունը Հայաստանը լքելու ցանկությանը չեն խանգարում»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930